Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1

23/01/2020 13:14
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1

Գործադիրն այսօրվա նիստում որոշում է ընդունել՝ հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր: Այսպիսով՝  հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխել փետրվարի 1:

Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը:

Ըստ նախագծի՝ «աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ: