Բողոքի ալիք է բարձրանում Հայթաղում

23/01/2020 13:05
Բողոքի ալիք է բարձրանում Հայթաղում

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչները HZHAM.am կայքին դիմելով, տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար՝ Մերուժան Մուրադյանի անգործությունն ու հիշաչարությունը բողոքի մեծ ալիք է բարձրացնել։ Մերուժան Մուրադյանը համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ-ի հեկտեմբերի 21-ին, վերջինս երկար տարիներ համայնքային ծառայող է աշխատել գյուղապետարանում։ Սակայն ընտրվելուց հետո հասցրել է կարճ ժամանակահատվածում հիասթափեցնել համագյուղացիներին։
-Շատ վատ է մեր գյուղում տրամադրությունները։ Գյուղում մեկ տարի ու կես է գործ չի արվել, անկազմակերպ ղեկավարի պատճառով, անտերության մատնված է Հայթաղը, քայլեք գյուղով ու տեսեք ինչ վիճակում է գյուղը։ Կարող է այսօր գրագետ ես, ջահել ես, բայց մեծ ցեղ չունես, իսկ Մերուժանը մեծ ցեղ ուներ ընտրվեց, նույնիսկ եթե ընտվել է գոնե աշխատի, ընտրող ու չընտրող է մինչեւ հիմա դասակարգում։ Գյուղապետարանում էլ մթնոլորտը վատ է շատ, փոխանակ գործ անեն իրար հետ հաշիվներ են պարզում ամեն օր։ Անուղեղ ու ապօրինի գործողություններ է անում գյուղապետը, բոլորին իրար դեմ է հանում...

Ըստ բնակիչների, այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ բանը կհասնի ճանապարհ փակելուն ու համայնքապետի հրաժարականը պահանջելուն:
Հայթաղցիները կարեւորելով համայնքի ղեկավարի բարյացկամ ու քաղաքավարի վերաբերմունքը  համեմատականներ են անցկացնում հարեւան Ծաղկալանջ եւ Հայթաղի համայնքապետերի հետ ասելով։
-Այ օրինակ Ծաղկալանջ գյուղի գյուղապետ Մանվելը, որ ասես գյուղը մի լավ զարգանում է, չէ՛, բայց գյուղում մարդկանց հետ շատ լավ է վերաբերվում, հարգանքով-շնորհքով, ոչ մի օր չլսեցինք բողոքեին, ոչ թե մերինի նման՝ միայն գոռգոռա, վիրավորի, չոբան ձեւով կառավարի։ Որովհետեւ մարդուց է՝ լավ վերաբերվի նույնը կստանա։ Ազգային Ժողովի ընտրություններին իրան իրան որոշել էր պատգամավորների օգներ ձայն հավաքեր, իրա թեկնածուները պարտվեցին մարդկանց մինչեւ էսօր քեն ա քշում։

-Աղբահանություն չկա, խմելու ջուր չկա, ոռոգման ջրի առուները զիբիլի մեջ կորած ա,- դժգոհում են հայթաղցիները,- Ի՞նչ է անում կազմակերպչական ջիղ չունի: Գումարը կա, հարկ ու տուրքեր ենք վճարում, բայց գյուղում ոչ մի գործ չկա։ Լավը պետք է տեսնենք, որ ասենք, ասենք թե մեր գյուղի լավ տղա է, հետո՞, հետո՞։ Իրար հետ դուշման չենք, բայց գյուղում գործ չի արվում, ափսոս է մեր գյուղը, եզդիներից ով չի ընտրել իրեն, նորածնի համար, որ գումար է հատկացրել ասել է իրան չի հասնում, բայց որպես ողորմություն կտամ։ Բա դա ղեկավարի՞ խոսք է, մենք ուզում ենք մեր գյուղը լավ լինի, մենք դուշման չենք, ոչ էլ բամբասում ենք, ուղղակի ափսոսում ենք, որ մեր ծրագիրը չկատարվեց, լավ ղեկավար ունենալու,-դժգոհում են մարդիկ։
-Խմելու ջուր մինչ օրս չունենք, նախագահ Սերժը եկավ մեր գյուղ չենք հիշում, որ թիվն էր, ասեցինք մեզ խմելու ջրով ապահովեք, խոստացավ կարգավորի։ Հետո մարդիկ ուղարկեց ծրագիր կազմեցին, խողովակները բերեցին, որ քաշեն ղեկավարություն փոխվեց ու էդ գործը մնաց կիսատ, պռարաբները ծախին կերան, այ էդ մասին պետք է խոսացվի, որ էդ միլիոնները լցրեցին հողի տակ, ո՞վ ծախեց կերավ։ Փողոցներում ու տներում ջուր չկա, շատ էլ, որ գյուղացի ենք խաթեր ենք անում, բայց մինչեւ ե՞րբ, մենք պետք է պարտադրենք, որ աշխատեն։ Էս տարի քյասիբներին օգնություն էլ չտվեց, մենակ առաջին տարին տվեց ու վերջ։ Ոչ աշխատողնեն են մի բան, ոչ էլ գյուղապետը, քյասա եկել է ժամանակը գյուղի էդ հարցերով զբաղվելու,-ասաց ավագանիներից մեկը։