ԱՆախրարի կործանիչ քաղաքականությունը

22/01/2020 09:49
ԱՆախրարի կործանիչ քաղաքականությունը

ԱՆ նախարարի գաղտնի կամ ինչպես հենց ինքը`նախարարն է սիրում ասել,թաքուն հրամանի զոհ կարող է դառնալ Աչաջուր համայնքի ԱԿ -ի ծննդատունը:

Թեև գյուղը շուրջ 5000 բնակիչ ունի, սակայն տեղի հիվանդանոցում հաշվառված են նաև հարևան՝ սահմանապահ գյուղերի ևս շուրջ 5500 ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկով՝ հիվանդանոցն (այդ թվում՝ ծննդատունը) սպասարկում է մոտ 17-18 հազար բնակչի:Այստեղ ծնունդներ են ընդունում նաև Այրումից, Նոյեմբերյանից, Բերդից, Արծվաբերդից, անգամ՝ Լոռու մարզի Արջուտից:

Այս ծննդատունը մեկ-երկու տարվա պատմություն չունի, այն տասնամյակների կենսագրություն ունի: Ճիշտ է կառույցը հին է ,սակայն 2018-2019 թվականներին Բոյաջյան հիմնադրամի ,համայնքապետի ,համայնքի բնակիչների ու World Vision- կողմից վերանորոգվել է և ստեղծվել են հարմարավետ պայմաններ:

Ու այս գյուղում ուրախանում էին իրենց ամբուլատորիայով ,հպարտանում և պահպանում, մինչև չսկսվեց այս կործանարար ծրագիրը: 2020 թվականի հունվարին Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքում ծննդալուծվել է 5 հղի :

Պետական բյուջեից յուրաքանչյուր ծննդօգնության համար փոխհատուցում են 107900 դրամ ,այսինքն այդ ծնունդների համար`539 500 դրամ:Իսկ Իջևանի ծննդատանը այդ նույն ծննդօգնության համար յուրաքանչյուրին`140500 դրամ ,տվյալ դեպքում կստացվեր `727500:

Պարզ թվաբանություն է ,տարբերությունը 188000 դրամ է: Հիմա կբացատրեք ո՞րտեղ է արդյունավետությունը,եթե Աչաջրում ոչ մի ծանր դեպքեր չեն եղել,մահ չի գրանցվել և ֆինանսական առումով ավելի քիչ ծախսատար է:Հանուն հայրենիքի ,հանուն ազգի աշխատանքը սա է:

Սահմանամերձ գյուղում բժիշկները առանց շահույթի ,առանց փոխհատուցման աշխատում են իրենց գյուղի բնակիչներին ավելացնելու նպատակով:

Որպեսզի ունենանք ավելի ամուր ,ավելի պաշտպանված ու հզոր հայրենիք:

Եվ եթե ձեր նպատակը միայն քանդելը չէ,ուրեմն ունեցեք կամք,արժանապատվություն և մտացեք համայնքի բնակիչների մասին:Հակառակ դեպքում պարտվելու եք, պարոն նախարա՛ր:

Նունե Ներսիսյան