Իսկ ի՞նչ էր ասում Գևորգ Պետրոսյանը

22/01/2020 00:05
Իսկ ի՞նչ էր ասում Գևորգ Պետրոսյանը

   Կարո՞ղ է որևէ մեկը հստակ սահմանել, թե որտե՞ղ է սահմանագիծը, որից այն կողմ սկսվում է ,,գողական ենթամշակույթը,,։ Իրոք դժվար բան է։

Ամեն մարդ ունի իր պատկերացումներն այս առումով։ Մանավանդ,որ էվոլյուցիան անտարբեր չի անցնում նաև այդ՝ ,,գողական ենթամշակույթի,, կողքով։

Մեկի պատկերացմամբ դա ճոռթո բերան տաքսիստն է,երկրորդի համար՝ կռվարար ու ծխող դպրոցականը, երրորդի համար՝ 76 համարի երթուղայինի ջեբկիրը, չորրորդի համար՝ Սվոյ Ռաֆն ու Գոգա Երևանսկին, հինգերրորդի համար էլ ՝ գիշերվա 5 ին Կարապի լճի մոտ՝ ,,կուկլա վեցի Կլարիոն մագը քոքած տղեն,, ու խանութից պեչենի գողացող անտուն աղքատը և այլն...

Եվ եթե ժամանակին օրենքով գողը չուներ մեծ փողեր և նույնիսկ իրավունք չուներ ունենալ բնակարան և գրանցում, այժմ պատկերը ճիշտ հակառակն է։

Իսկ ի՞նչ էր ասում Գևորգ Պետրոսյանը։

Ասում էր, որ կա նաև այլ՝ երեք տառից բաղկացած ենթամշակույթ՝ (կարծում եմ նկատի ունենալով) բոզական ենթամշակույթը։

Բոզ բառը գողական ենթատեքստում ունի իր բացատրությունը՝ դա օրենքի ներկայացուցիչն է, ոստիկանը և փոխաբերական իմաստով՝ մատնիչը և այլն...

Այդ բառը նաև նշանակում է գորշ գույն, բայց արդեն բարբառային տարբերակով։ Բայց կա նաև այդ բառի բարոյականության չափանիշներից, օրենքներից զուրկ լինելու իմաստը, որով այդ բառն օգտագործվում է բոլորի կողմից։

Դրա հոմանիշն է պոռնիկը։

Եվ թերևս այդ իմաստով է պետք հասկանալ Գևորգ Պետրոսյանի ասածը։

Եվ հասկանալի չէ,թե ինչու այս արտահայտությունն առաջացրեց այդպիսի բուռն ռեակցիա հայտնի պատգամավորի մոտ։

Չէ՞ որ էվոլյուցիան նույնպես անտարբեր չի անցել այպես կոչված ,,բոզական( պոռնկաբարո) ենթամշակույթի,, կողքով,և դրա սահմանները նույնպես հստակ չեն։

Շատ տարիներ առաջ կնոջը այս շարքին դասելու համար բավարար էր նրա ծխելու փաստը, հետագայում՝ կարճ զգեստը,կամ նույնիսկ մեքենա վարելը....

Այդ ժամանակներում արդար պոռնիկը (մարմնավաճառը) կամաչեր փողոցում կանգներ.մարդիկ թուքումուր կանեին։Բայց ժամանակի ընթացքում այս երևույթները սահուն կերպով անցան նորմայի դաշտ։

Հետո առաջացան գյո,,րը,որոնք նույնպես թաքնվում էին հասարակությունից.բարոյական նորմերը թույլ չէին տալիս։Կամաց-կամաց անվանափոխվելով գոմիկների, իսկ հետո էլ համասեռամոլների՝դրանք նույնպես սահուն կերպով ինտեգրվեցին հասարակությանը և դրանք էլ են այլևս նորմայի դաշտում։

Իսկ վերջին մի քանի տարում պարզվեց,որ դրանք մենակ չեն,մի մեծ ԼԳԲՏ համայնք։Ու քանի,որ այս կառավարությունը բացեիբաց կողմ է դրանց պրոպագանդային, Ստամբուլյան կոնվենցիային և այլ՝ իրեն առաջին Քրիստոնյա համարող ժողովրդի համար անընդունելի և անբարո երևույթներին, ինչու՞ չտալ այդ հարցը.իսկ մի գուցե մի օրենք էլ անբարոյականության ենթամշակույթի վերաբերյալ ընդունել...                                                         Եվ այստեղ է Գևորգ Պետրոսյանի ելույթի զայրույթ առաջացնող պահը.եթե ձեզ համար,կամ Հայաստանի հասարակության համար բարոյականության նորմերն այդ աստիճան լղոզված են,և դրանց սահմանները տարիների ընթացքում անընդհատ ընդլայնվում են հասկանալի իմաստով դեպի բացասական կողմը,ապա ի՞նչ չափորոշիչներով պետք է տարբերակվի ,,գողական ենթամշակույթը,,։.                                                 Էս թեմայի տրամաբանության մեջ մի պատմություն կա,էս էլ ասեմ ու վերջ.պեդոֆիլին հարցաքննող քննիչը պարզում է,որ դա բռնաբարել է իր հարևանի 8 տարեկան աղջկան։ Զայրույթից մի լավ չափալախ ա տալիս։Քննիչին դատում են մարդու իրավունքները ոտնահարելու համար։Հիմա վերջ։

Արտակ Հովակիմյան