Նիկոլենց չմտածված օրենքները զզվեցրել են աշխատավոր մարդկանց

21/01/2020 12:10
Նիկոլենց չմտածված օրենքները զզվեցրել են աշխատավոր մարդկանց


Արդեն մի քանի օր է, ինչ կառավարության դիմաց չեն դադարում պարտադիր սպանդանոցների դեմ գյուղացիների բողոքի ակցիաները: Դժգոհության ալիքը գնալով մեծանում է, իսկ իրավիճակը՝ լարվում: Այս պահին նույնիսկ միջպետական ճանապարհներ են փակ, փակ են նաև Երևան-Արարատ, Երևան-Արմավիր ճանապարհները, ինչը բավականին սրում է իրավիճակը: 
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Նիկոլն ու իր թիմը չեն արդարացրել ժողովրդի սպասելիքները, կտրվել են հասարակ մարդկանց հոգսերից և նրանց վստահությունը  օգտագործել են զուտ սեփական գրպանները լցնելու համար: Գյուղացիներին առանձնահատուկ հետաքրքիր է, թե արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Նիկոլի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, բիզնես հետաքրքրություններ ունի սպանդանոցների ոլորտում։ Մարդիկ տեսել են՝ ինչպես է Նիկոլի օրոք օլիգարխը դառնում գործարար՝ զուտ ճիշտ հիմնադրամների փոխանցում անելով, ուստի մարդիկ լրիվ իրավունք ունեն կասկածելու, որ այս օրենքը ևս ընդունվել է ընտանեկան շահերից ելնելով։

Ահա այսպես է լինում, երբ խոստումները չեն իրականանում, իսկ ժողովուրդը հիասթափվում է: Նիկոլը 2 տարբերակ ունի. կամ բավարարել գյուղացիների պահանջը, կամ հեռանալ՝ տանելով իր հետ իր ստերը:

Աղբյուր