Բիզնեսը ավելի կարևոր է ձեր համար, քան մարդկային կյանքը

21/01/2020 00:16
Բիզնեսը ավելի կարևոր է ձեր համար, քան մարդկային կյանքը

Առողջապահությունը դա ազգային անվտանգություն է պարոն businessman Թորոսյան:

Եվ առողջապահությունում մտածել միայն շահի մասին կարող էիք միայն դուք:Ի սկզբանե պարզ էր, որ միայն ձեր շահի մասին եք մտածում, երբ սկսեցիք չակերտավոր կադրային ջարդը: Իբրև համակարգից հեռացնում էիք «կոռուպցիայի» մեջ թաթախված գլխավոր բժիշկներին, իսկ փոխարենը նշանակեցիք ձեր ընկերներին, ընկերների կանանց և ձեր շրջապատի մարդկանց: Նորանշանակների մեջ հայտնվեցին այնպիսի «անմեղներ», որոնք չդիմանալով գայթակղությանը գնացին այնպիսի գործարքի, որի անունը կաշառք է:

Փոխնախարար նշանակեցիք մի մարդու, ով նախկինում աշխատել է պետական եկամուտների նախարարությունում, ով գաղափար չունի առողջապահական համակարգից:

Իսկ ահա վերջին ձեր գաղտնի որոշումով (մարզային որոշ ծննդատների հետ կապված) հաստատեցիք ,որ բիզնեսը ավելի կարևոր է ձեր համար, քան մարդկային կյանքը:

Եվ, հա՛՝ ծառայողական մեքենաների մասին խոսելուց նստեք Prado-ն նոր մտածեք, թե երբ ինչեք խոսել կամ like -ել:

Սա էլ խոսուն փաստեր...



Աղբյուր