Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով

20/01/2020 16:29
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով: