Առողջապահության սպանդ. հերթն աղեհանքինն է

16/01/2020 11:55
Առողջապահության սպանդ. հերթն աղեհանքինն է

ՀՀ Առողջապահության նախարարությունը դադարեցրել է նաև Աղի հանքի Հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը։Հիմա սպասենք նախարարության արձագանքին: Վստահ եմ նորից նույն մեկնաբանությունը` չի փակվում, ուղղակի առողջապհության նախարարությունը տվյալ կենտրոնից ծառայություններ չի գնում:

Փաստորեն ԱՆ-ն այս օրերին առևտրի մեջ է բժշական կենտրոնների հետ: Տպավորություն է ստեղծվում, որ նախարարը ինչ-որ մարկետ առևտրի է գնացել` ապրանք գնելու: Հասկանալի չէ,թե ինչու՞ մինչ այժմ այդ «ապրանքը» սպառողին պետք էր, հիմա` ոչ:

Լավ ասենք ծննդատների դեպքում կարողանում եք շաղարկել «ապրանքի» վտանգավորությունը, բա էս դեպքում ի՞նչն է պատճառը: Հա՛, երևի աղի շատ քանակը ախորժակ է փակում:

Իսկ միգուցե այստեղ նույնպես չկան մասնագետներ, միգուցե չկան սանիտարահիգենիկ պայմաններ, կամ երևի թե դեռ «ապրանքի» ինքնարժեքը հաշվարկված չէ:

Ու այդքան տեղական արտադրության սպառման մասին խոսելուց հետո, սպառում ենք միայն անհայտ բաղադրության` թունավոր, արտասահմանյան ապրանքանիշ` գարդասիլը:

Բա հետո՞, մինչև ե՞րբ:

Միևնույնն է հետ նահանջ չի լինելու և պայքարելու ենք՝ մինչև ժողովրդի պահանջը կատարվի:

Չմոռանաք՝ դուք եկել եք ժողովրդի պահանջով և այդ զամբյուղը ձեզ հետ կվերադարձնի հենց այդ ժողովուրդը:

Նունե Ներսիսյան