Արագածոտնի մարզպետի սկանդալային գրառումը

15/01/2020 12:10
Արագածոտնի մարզպետի սկանդալային գրառումը

«Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը
Ծառայում ենք Արցախի Հանրապետությանը
Ծառայում ենք ՀՀ քաղաքացուն
Ծառայում ենք հայ ժողովրդին»...


Մակագրել է ճոխ սեղանի շուրջ արված լուսանկարը Արագածոտնի քայլած մարզպետ Դավիթ Գեւորգյանը, ապա՝ սոցիալական տիրույթում բարձրացված աղմուկից հետո, խմբագրել գրառումը՝ ավելացնելով հետգրություն՝ «Հ.Գ. Ոմանց համար, ովքեր միտքը <<չեն հասկացել>> ... ծառայում ենք մեր ամենօրյա աշխատանքով, ոչ թե նկարվելու պահին»։

Ակամայից հիշում ես ՎԱՐՊԵՏԻ տողերը՝



Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,

Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։

Ավետիք Իսահակյան