Էս շոուն (լկտիությունը), եթե թույլատրելի է, ապա թույլատրելի է բոլորին

15/01/2020 11:59
Էս շոուն (լկտիությունը), եթե թույլատրելի է, ապա թույլատրելի է բոլորին

Քննչական կոմիտեում, քննիչի աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի հրապարակած սելֆին մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական տիրույթում: ANTIFAKE.am հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ՖԲ էջում գրում է.

«Պաշտոնապես հայտարարում եմ,

Այսօրվանից սկսած, ցանկացած հարցաքննության մասնակցելիս, ցանկացած քննիչի հետ նմանատիպ լուսանկար եմ անելու ու հրապարակեմ: Ու թող փորձվի մի քննիչ լուսանկարվելը ապօրինի, կամ ոչ իրավաչափ համարել: Էդ պահից սկսած ես կդադարեմ որևէ քննչական գործողության մասնակցել և տվյալ քննիչին անվանական կհռչակեմ Նիկոլի ոտի տակի լաթ ու իրա նկարներով կհեղեղեմ ֆեյսբուքը:
Հ.Գ.Էս շոուն (լկտիությունը), եթե թույլատրելի է, ապա թույլատրելի է բոլորին, եթե թույլատրելի չէ ուրեմն սույն քննիչը օրենք/կարգ է խախտել և ապագայում պետք է պատժվի: Իսկ երկրի «գերագույն գլխավոր խմբագրին» խորհուրդ եմ տալիս, նմանատիպ նկարներ հրապարակել նաև ապագայում` ԱԱԾ մեկուսարանից: Խոստանում եմ ես տեսախցիկը կապահովեմ»: