Փաշինյան, քո բոլոր քայլերն ու խոսքերը կեղծ են

15/01/2020 11:35
Փաշինյան, քո բոլոր քայլերն ու խոսքերը կեղծ են


Ներողություն, բայց ինձ թվում է՝ նորմալ չէ, երբ հարցաքննության ներկայացած անձը (անկախ կարգավիճակից՝ կասկածյա՞լ, թե՞ վկա) սելֆի է հրապարակում քննիչի հետ՝ քննիչի աշխատասենյակից:

Փաշինյանի համար, սակայն, դա շատ էլ նորմալ է: Ի՞նչ է պատահել, որ, քննիչին ասում ես՝ դեմքի երջանիկ արտահայտությամբ նստիր կոմպի մոտ, որ քեզ ինձ հետ անմահացնեմ: Ծիծաղելի չէ՞:
Այդ լուսանկարին կից ՀՔԾ՝ հարցաքննության հրավիրված Փաշինյանը նաև գրառում է արել. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»:

Ստում է:  Աննախադեպ չէ:

Գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հասել է մինչև դատարան: Պարզապես Լևոնն այսպիսի «շինիչ» ու «ցնցիչ» լուսանկարներ չի հրապարակել:
Հ.Գ. Ի դեպ՝ Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ինչքան ժամանակ է մամուլի խոսնակ չունի և անձամբ է զբաղվում սեփական PR-ով:


Էդիկ Անդրեասյան