Բաց նամակ. «Ակումբը զբաղված է քաղաքացիների գումարների յուրացմա՞մբ»

15/01/2020 11:24
Բաց նամակ. «Ակումբը զբաղված է քաղաքացիների գումարների յուրացմա՞մբ»

Մեր կայքի էլեկտրոնային փոստին նամակ է ուղարկել Նարե Ե-ն, ով առիթ է ունեցել մասնակցելու 110 Places Hiking Club կազմակերպված արշավներին եւ, ինչպես ինքն է նշում՝ խաբվել է ակումբի կողմից: Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Երբ արդար մրցույթ եք հայտարարում, ուրեմն պարտավոր եք արդար ձևով հաղթանակն ապահովել, երբ դիմացինին մեղադրում եք կեղծ լայքերից օգտվելու իսկ հաղթանակն շնորհում կրկնակի անգամ կեղծ լայքեր հավաքած անձնավորությանը, ո՞րն է ձեր մրցույթի իմաստը, երբ ձեր աշխատողը լայքում է մրցակցիս ու նախնական կապ ունենում հաղթանակ շնորհած անձի հետ:

Հիանալի արդար մրցույթ է, ես ինձ վերապահում եմ ձեզ վիրավորել քանի որ, դուք դա վաստակել եք կեղծ մրցույթ կազմակերպելով, դուք ամենաստոր ակումբն եք, որ երբեւիցե հանդիպել եմ, խաբելով մարդկանց, այն մասնակիցն ով արդար ձևով հաղթեց չհաշվեցիք, իսկ նա ով կեղծ ճանապարներ ընտրեց՝ հաղթանակ շնորհեցիք, ուրեմն կխնդրեմ այսուհետ ձեր կեղծ մրցույթներով մարդկանց չխափեք, եթե ի սկզբանե որոշված էր մրցույթի հաղթողը, էլ ի՞նչ իմաստ ուներ ձեր մրցույթը:

Ես իմ բոլոր ընկերներին նաև հանրությանը կոչ եմ անում, երբեք չօգտվել այս ակումբի ծառայություններից, մարդկանց խաբելով ոչնչի չեք հասնի,և հուսամ ժամանակի ընթացքում ձեր ակումբի մասին էլ չենք լսի,չէ որ բարի անուն վաստակում են բարի գործերով ,և ոչ մարդկանց խաբելով...»: