Եղվարդի աբստամբությունն ու մարզպետի նահանջը

15/01/2020 09:55
Եղվարդի աբստամբությունն ու մարզպետի նահանջը

Ըստ Կոտայքի մեր հավաստի աղբյուրների, երեկ՝ Նիկոլ Փաշինյանի, ԱՆ Արսեն Թորոսյանի ու Կոտայքի մազպետ Ռոմանոս Պետրոսյանի ստվերային պայմանավորվածությամբ՝ ԶԼՄ-ներում հրահանգներ էր պտտվում, որով պիտի հիմնավորվեր ու պատժվեր Կոտայքի մարզի Նաիրի ԲԿ-ի տնօրեն՝ Արմեն Նազարյանը՝ հանրային աղմկոտ ձերբակալության տեսարանով ու ծննդատուն փակելու ռազմավարությամբ:


Այս դիտարկումով, առավոտ վաղ, մարզպետի աջ թևը՝ Անի Չիլինգարյանը տորպեդահարում էր ԲԿ-ն: Սակայն, այս սցենարն ավելի ուշ, տարօրինակ հանգամանքներով, վիժեցվեց ԱՆ-ի և մարզպետի պայմանավորվածության արդյունքում:

Ժամը 15-ին Ռոմանոս Պետրոսյանը Առողջապահության նախարարությունից  շտապում է Եղվարդ ու հանդիպում է Նաիրիի-  ԲԿ-ի տնօրենի և բուժ անձնակազմի հետ և անսպասելիորեն հայտնում, որ առայժմ չի փակվելու ծննդատունը, հակառակը՝ պետք է գործի և վերազինվի:

Ականջ շոյող, ուշագրավ հայտարարություն: Ինչը՞ վախեցրեց կառավարությանը և քայլական, իրենց գործից չհասկացող, սկանդալային 3 բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք 180 աստիճանի տակ փոխեցին իրենց որոշումները՝ 2 օրվա ընթացքում:

Հասարակության ընդվզումը՞, եղվարդցիների ապստամբությունը՞:

Օդում անհասկանալի հարցեր են կախված մնում:Հ

արգարժան բժիշկնե՛ր, չհավատա՛ք այս ազգակործաններին և չննջե՛ք նրանց մատուցած սագե բարձերի վրա:

Ազգակործան,  ծնունդից ու պետության անվտանգությունից չհասկացող, ստախոս իշխանության ժամերը հաշված են:
Ամալյա Սահակյան