Մինչև չբացահայտվի երկրի ղեկավարի կնոջ և աներձագի ծագումնաբանությունը, սրանք առանց մի խոչնդոտի հա էլ հիվանդանոց ու մանկատուն են քանդելու

14/01/2020 14:44
Մինչև չբացահայտվի երկրի ղեկավարի կնոջ և աներձագի ծագումնաբանությունը, սրանք առանց մի խոչնդոտի հա էլ հիվանդանոց ու մանկատուն են քանդելու

Գիտե՞ք, թե սրանք ինչու են այսքան հեշտ մանկատներ ու ծննդատներ վերացնում. սրանց մոտ դա հեշտ է ստացվում, քանզի ողջ քաղաքական և հասարակական դաշտն են մարմնավորում։
Նրանց, ովքեր կարող են խոսել, կարող են իրավիճակ փոխել՝ դառնալով ամուր պատնեշ այս օտարածին ջրհեղեղի առջև, գլխներին խփում են և խփում են իրենց քաղաքական ղեկավարները՝ ասելով՝ մի խառնվեք, շատ մի խփե՜ք, վերևից թույլ չեն տալիս...
Մի մասն էլ դեռ չի հասկացել, որ թեև ինքը կարգին մարդ է, բայց իր ղեկավարները փայի մեջ են՝ անվերապահորեն հավատում են ղեկավարությանը...
Քաղաքական որոշ շրջանակների ղեկավարներ էլ սաստում են իրենց ենթականերին, ասելով՝ առանց այդ էլ նեղն ենք և վարկաբեկված, ավելի մի վատացրեք մեր վիճակը։
Մի ուժ էլ կա, որ լռում է քաղաքական կոռեկտությունից ելնելով։
Նախկին նորմալ և հայրենասեր ուժայիններին, ժամանակին աշխատանքից հանեցին, որի վրա կեղծ գործեր բացեցին, որին՝ աքսորեցին, մի մասն էլ, որ մնացին Հայաստանում՝ բլոկադայի տակ պահում են։
Արցախյան շարժման տղերքին, որոնք հիմնականում գործ են արել, կա՛մ՝ նախօրոք վերացրել են, մի մասը կեղծ հոդվածներով բանտերում են, մի մասը փախած են հարազատ երկրից և դաշտում հիմնականում մնացել են միայն պատերազմի խառնակ օրերին զոհվածի վրայից աֆգանկա թռցրած մարդիկ։
Մի օր մի տեղ մտա. քաղաքական շտաբ էր, որտեղ պետք է լինեին միևնույն ջոկատի տղաները... ովքեր շտաբում էին, դրանց չէի էլ ճանաչում, ինչիս էլ պետք էին... կազարմում վառարանի կողքին նստած ամբողջ օրը սփյուռքից եկած տուլիկներն էին քրքրում, բայց մի խմբի տղաների լավ ճանաչում էի՝ դա Մանվել անունով մեկի ստեղծած ռազվեդկի տղաներն էին, որոնք, ամեն գիշեր՝ այդ տղայի գլխավորությամբ, գալիս-անցնում էին պոստը, հայտնվում թշնամու թիկունքում և իրենց գործն անելուց հետո վերադառնում։
Սրանց հարցրեցի՝ այսինչը ու՞ր է, ասեցին՝ ռադ ենք արել՝ հեչ լավ տղա չէր, բա՝ այնի՞նչը... աաա՜, նրան էլ մոռացի՝ նա էլ լավ տղա չէր, արա՛, բա Մանվելն ու՞ր է, ասեցին՝ Ավստրալիա է փախել։
Իսկ երբ հեռախոսահամար ուզեցի, չտվեցին՝ ասելով, որ դա սրիկա մարդ էր։
Այո՛, գործ անող և հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ և հայրենիք ստեղծած տղաները 30 տարի կամ բանտարկվեցին, կա՛մ աքսորվեցին, կա՛մ կանխամտածված սևացվեցին։ Դաշտում մնացին հիմնականում կաթի փոշի թռցնողները, որոնք այդպես էլ մնացին՝ տաքուկ անկյուններում սրա նրա արածը իրենց վերագրելու պատմություններ պատմելով։
Եվ այս կաթի փոշի գողցողները երբևէ հարց չեն տա՝ ովքե՞ր են եղել Աննա և Հրաչ Հակոբյանի ծնողները և հատկապես՝ մայրը։
Ես այս երկրի քաղաքացի եմ և ուզում եմ իմանալ իմ երկրի առաջին տիկին համարվողի ծնողներն ովքե՞ր են։
Ո՞վ կարող է խոսել՝ չի խոսում, խոսացողներին շտաբներում լռեցնում են, մի մասին կերից զրկում...
Էն մի քանի ինձ նման «շան տղերքն էլ», որ խոսում են, դրանց էլ ասում են ադրբեջանական ֆեյք։
Գրում եմ հերթական անգամ, բայց ո՛չ վերջին.
֊Մինչև չհասկանաք, որ բոլորը մեկտեղ են և բոլորով դարձել են պաչևնիկներ ու պտտվում են Իսրայելական առանցքի շուրջը, մինչև չբացահայտվի երկրի ղեկավարի կնոջ և աներձագի ծագումնաբանությունը, սրանք առանց մի խոչնդոտի հա էլ հիվանդանոց ու մանկատուն են քանդելու և հլա ուրախ եղեք, որ օրենք չեն հանում՝ ամուսնական առաջին գիշերն իրենց վերցնելու...

Երևի Բոմարշե չեն կարդացել..
Հուսանք, որ մի 10 տարուց պատմաբանները՝ ուսումնասիրելով այսօրվա արխիվները չեն գրի. «Զարմանում ես, թե այս ազգը ո՞նց կարող էր Արցախ ազատագրել»...


Արմեն Արգինյան