Բռնապետ Նիկոլի նոր երագները

14/01/2020 14:13
Բռնապետ Նիկոլի նոր երագները

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը համալրեց քաղբանտարկյալների շարքը։

Նրա դեմ հարուցված քրեական «գործը» նոր դրվագ է Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ իրականացվող հետապնդումներում։ Ֆեյք մեղադրանքով իրականացվող կալանքը դարձել է Նիկոլի իշխանության միակ գործիքը, իսկ լրատվամիջոցների դեմ ճնշումները՝ բնորոշող քաղաքականություն։

Տեղի ունեցող իրադարձություններն ամբողջովին հակասում են իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին՝ կազմաքանդելով երկիրը։
Գործող իշխանությունը հնարավոր և անհնարին բոլոր միջոցներին դիմում է իր նպատակներին հասնելու համար՝ սկսած ընդդիմադիր շրջանակներին ճնշելուց, վերջացրած լրատվամիջոցների դեմ հարձակումներով։

Թավադյանի դեպքն իր մեջ ամփոփում է երկու դրվագն էլ։ Բացի կալանավորումից, Թավադյանից առգրավվել է նաև 70-80 հազար դոլարի չափով գումար, գրասենյակի աշխատանքային համակարգիչները, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ նրան պատկանող հեռուստաընկերության աշխատանքի վրա։

Ահա այսպես են Նիկոլն ու իր կառավարությունը երկրում «օրինականություն և ժողովրդավարություն» հաստատում՝ անցնելով բարոյականության բոլոր սահմանները։

Աղբյուր