Ծննդատները փակելն ազգադավ ծրագիր է

14/01/2020 14:07
Ծննդատները փակելն ազգադավ ծրագիր է

Եվ ո՞վ է խոսում մանկական և ծննդկանի մահվան մասին: Մարդ, ով մանկական դագաղներից է խոսում, մարդ ով պատվաստանյութերով (հատկապես գարդասիլ) սպիտակ եղեռն է կազմակերպել ազգի համար, ով միայն իր PR -ով է զբաղված, ով սորոսական է:

Բարեփոխումները պետք է սկսել Առողջապահության նախարարությունից ու այնտեղ աշխատողների գլխի պարունակությունից: Եվ շատ ճիշտ կլինի իրար հետ պայմանավորվեք՝ հայտարարություններ անելուց առաջ:

Նախարարը հայտարարում է, որ չեն փակվում ծննդատները, իսկ մեկ այլ աշխատակից` Ծաղիկը Վարդանյանը հայտարարում է, որ այդ ծննդատներից ծառայություն չեն գնելու, այսինքն՝ չեն ֆինանսավորվելու:

Կենտրոնացե՛ք ընկերնե՛ր, հիմա ո՞վ է ու՞մ դեմ:

Եվ հա, նախարարը որոշել է այցելել որոշ համայնքներ և տեղում ծանոթանալ խնդիրներին: Իսկ մինչև հիմա ու՞ր էր այդ անձը, ի՞նչին էր սպասում:

Իսկ մայրական և մանկական մահերի համար փակեք Հանրապետական ծննդատունը, Շենգավիթը, Երեբունին, Մասիվը և շատ արդար կլինի:

Հա ու չմոռանամ ասել՝ մինչեւ օրս ոչ մի մահացության դեպք դեռ չի բացահայտվել:

Հարցին, թե ավելի օպտիմալ չէ՞ր լինի, որ փակվելու փոխարեն այդ հաստատությունները համալրվեին անհրաժեշտ սարքավորումներով և աշխատեին համապատասխան մասնագետները, Թորոսյանը պատասխանել է, որ այդ հարցերով զբաղվում են մարզպետները. «Բացի այդ, ոչ միշտ է, որ դա նպատակահարմար է ընհանրապես, քանի որ առողջապահությունը, լինելով սպեցիֆիկ ոլորտ, կարիք ունի կենտրոնացման»:

Սա մի հատված է նախարարի հարցազրույցից ,կապված ծննդատների փակման հետ: Հիմա կարող է նախարարը պատասխանել.մարզպետարանի՞ց են ֆինանսավորվում բժշկական կենտրոները,մարզպետարա՞նն է տալիս հանձնարարականներ, մարզպետար՞նն է բժշկական ծառայությունների վերաբերյալ գրում չափորոշիչներ, մարզպետար՞անն է օրենքներ թելադրում:

Դե ուրեմն թող մարզպետարանում էլ որոշեն`կփակվե՞ն ծննդատները, թե՞ ոչ:

Նունե Ներսիսյան