«էս լիրբը կերավ մեր բժշկին»,-ահազանգում են եղվարդցիները

14/01/2020 13:52
«էս  լիրբը կերավ մեր բժշկին»,-ահազանգում են եղվարդցիները

Քիչ առաջ մեր կայքին ահազանգԵԼ են Եղվարդի բնակիչները՝ տեղեկացնելով, որ այս պահին Կոտայքի մարզպետարանի սոցիալական և առողջապահական վարչության պետ՝ Անի Չիլինգարյանը Եղվարդի ԲԿ-ում իր կոդլի՝ թրաշով ջահելների հետ ԲԿ-ի տնօրեն՝ Արմեն Նազարյանին վրա ճնշումներ են գործադրում, վերջինիս մեղադրելով Եղվարդում այս պահին ենթացող  բունտի մեջ:
-Հասեք, էս լիրբը կերավ մեր բժշկին,-լսափողից գոռում էր տղամարդու ձայնը, էս լակոտներն ո՞վ են, որ մեղադրեն մեր ԲԿ-ի տնօրենին: Սրանք ո՞վ են, որ ծննդատուն փակեն,խնդրում եմ եկեք հասեք, սրանց դեմքերը պատռեք, քշենք իշխանությունից, էս Սորոսի թուլեքը քանդում են մեր երկիրը՝ խաբելով մեզ իրենց կայացած հեղափոխության անվան տակ,-խնդրում էր հուզված տղամարդը,- Կարգադրում է տնօրենին բացել դահլիճը, բունտի մասնակիցներին լցնել , որ լսեն իրենց ու դադարացնեն բունտը: Ծոծորակը կտեսնի, բայց մեզ խաղաղացնել ու համոզել չի կարողանա Անի չգիտեմ ինչյանը:
Մեր թղթակիցն այս պահից մեկնեց Եղվարդ՝ լսելու մարդկանց պահանջը:
Հ.Գ. 1 Տեղեկացնենք նաև, որ Արմեն Նազարյանի դեմ ստոր քայլեր են ձեռնարկում մարզպետարանից՝ թե ո՞րն է Նիկոլի ջուջուլիկի նպատակը, ինքնին արդեն հասկանալի է: Սակայն, մեկ հանգամանք մոռանում է ջահել մարզպետը, որ եղվարդցին իր աչքերը կհանի, եթե իր օջախի ծխին կպնի և փորձի հղիների ու նորածինների արանքում հայտնվել:
Հ.Գ.2 Մեր կայքը կհետևի դեպքերի զարգացմանը և պարբերաբար կտեղեկացնի դրանց ընթացքի մասին իր ընթերցողներին:

Նարինե Հասրաթյան