Մարիամիկի լաչառությունը տեմպ է տալիս Նիկոլի գահավիժող ռեյտինգին

13/01/2020 16:01
Մարիամիկի լաչառությունը տեմպ է տալիս Նիկոլի գահավիժող ռեյտինգին

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից ազատումը թերևս սպասելի էր, քանի որ Նիկոլի ռեյտինգը արագ կերպով գահավիժում էր, իսկ Կարապետյանը չէր կարողանում այլևս թաքցնել Նիկոլի՝ սառույցին գրած խոստումներն ու վերջինիս ընտանիքի անհասկանալի գործունեությունը:

Ասվածի վառ ապացույցը վերջին օրերին Մարիամ Փաշինյանի խայտառակ գրառումներն են:

Մարիամիկը, ով մեղմ ասած «քիթը խոթում» է իրեն չվերաբերող հարցերում ու գլխից մեծ հայտարարություններ է անում, այս քայլերով վերջնականապես գետնին է հավասարացնում Նիկոլի անունը:
Փաստացի, Նիկոլի ընտանիքը ամբողջովին ի ցույց է դնում իր լաչառությունն ու բոշությունը՝ հերթական անգամ ապացուցելով, որ ինքնահաստատման բավականին լուրջ խնդիրներ ունի: Այսպիսի պայմաններում ոչ Վլադիմիր Կարապետյանը, ոչ էլ որևէ այլ մեկը չէր կարող այս քաոսից Նիկոլին չոր հանել ու հերթական անգամ ժողովրդին հիմարեցնել: Ի վերջո, եթե Նիկոլը ժամանակին չկանգնեցի ու չզսպի իր ընտանիքի անդամներին, հետևանքները կարող են ոչ թե զավեշտալի, այլ անդառնալի լինել առաջինը հենց Նիկոլի և իր ընտանիքի համար:


Աղբյուր