Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը՝ Արմավիրի համայնքներում

13/01/2020 15:58
Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը՝ Արմավիրի համայնքներում

Մարզի Մրգաշատ համայնքում, Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկն անասելի ուրախություն պարգևեցին մրգաշատցի մանուկներին: Համայնքապետ՝ Մանվել Դանիելյանի կազմակերպած ամանորյա միջոցառումից գոհ՝ երեխաները տեսախցիկի առաջ նկարագրում էին ծնողների ու համագյուղացիների վերաբերմունքն իրենց համայնքապետի հանդեպ:

Տես՝ Տեսանյութը:


Զարթոնք համայնք. Հայ հանրությունն այս համայնքին ծանոթ է միջադեպով, երբ 2018թ.-ից հետո այնտեղ հնչեցին կրակոցներ, որով տեղաբնակներն իրենց բողոքն էին հայտնում իրենց ղեկավարի՝ Պարույր Սարգսյանի հանդեպԱրդյունքում՝ Պ.Սարգսյանը հրաժարական տվեց:

Արտահերթ ՏԻՄ ընտրություններում ընտրվեց նոր ղեկավարԵվ ահա, առաջին անգամ, դեկտեմբերի 27-ին, Զարթոնքում մանուկներն ականատես եղան Ձմեռ պապուն և Ձյունանուշիկին, ովքեր նրանց ամանորյա նվերներ բաժանեցին, երգեցին ու պարեցին՝ իսկական հեքիաթ պարգևելով մինչեւ ուշ գիշեր:

Տես՝ Տեսանյութը: