Այսօր Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցն է

13/01/2020 12:11
Այսօր Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը: Հայկական ջարդերը Բաքվում ձգվեցին մեկ շաբաթ, մինչեւ խորհրդային զորքերի մուտքը քաղաք: The Human Rights Watch-ը հայտնել է հայերին պատկանող բնակարաններում 2000-ից ավելի հանցագործությունների մասին,  ավելի քան 300 մարդ զոհվել է ջարդերի ընթացքում, կամ տանջամահ արվել Բաքվի փողոցներում: Մարդասիրության դեմ այս ծանր հանցագործությունը դատապարտվել է միջազգային հանրության կողմից, այդ թվում Եվրոպական խորհրդարանի:

Նշենք, որ 1988 թվականին Բաքվում ապրում էր շուրջ 300 հազար հայ: 1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո Բաքուն հայաթափվեց՝ մոտ  250 հազար հայեր տեղահանվեցին և անհայտ կորան: