Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը

13/01/2020 11:51
Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի facebook-յան էջում երկրորդ գրառումն է հայտնվել՝ նվիրված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին...
Վերջին գրառումից հետո այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսն ընտանիքի անդամներից մեկը գողացել է և գրառումներ է անում...

Ամեն դեպքում դա երիտասարդ աղջկա գրառման նման չէ...

Նախ, բարեվարքության կանոններն անտեսելով, Վանեցյանին Մարիամը դիմում է անունով... Ավելին, զարմանալի էր երիտասարդ աղջկանից «լսել»՝ «Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր» նախադասությունը...

Շատ տհաճ է, երբ ժողովրդավարական երկրի ղեկավարի երեխան կտրվելով իրականությունից այսպիսի մտքեր է արտաբերում...
Երևի ինչ-որ մեկը նրա հեռախոսը գողացել է, որը շատ ընդունված երևույթ է պարոն Փաշինյանի թիմում և այսպիսի բովանդակությամբ գրառում է արել...
Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանների ընտանիքի ագրեսիան Վանեցյանի նկատմամբ պայմանավորված է հայտնի ֆիլմի հերոսի՝ "Он слишком много знает..." հայտնի դարձած արտահայտության հետ...


Գագիկ Համբարյան