Հերթական գլուխհարդուկոցին՝ թամաշա սիրող հասարակությանը զբաղեցնելու համար

13/01/2020 10:12
Հերթական գլուխհարդուկոցին՝ թամաշա սիրող հասարակությանը զբաղեցնելու համար

Այսօր ամբողջ օրը մի տեսանյութ էր պտտվում ֆբ֊ում՝ «Մեծ դավադրություն Փաշինյանի ընտանիքում» վերնագրով:
Մոտ 50 հոգի ուղարկեցին, որ նայեմ, վերջը նայեցի՝ մի լավ ընկերոջ հորդորից հետո։
Ասեմ իմ կարծիքը այդ տեսանյութի մասին՝ դիլետանտների սարքած էր. Յուլյան Սեմյոնովի սցենարներն ավելի համոզիչ են...
Նախ՝ ես չգիտեմ՝ այդպիսի թերթ Անգլիայում կա՞, թե՞ ոչ, բայց եթե նույնիսկ կա, արդյո՞ք նման զեկույց տպվել է:
Ենթադրում եմ, որ նման հոդված չկա՝ օդում կրակում էր, քանզի եթե լիներ, ապա հայկական մամուլը կտրաքեր անգլիական թերթի նյութով... կարտատպեին ու ցրել է, որ կցրեին։ Ավելին՝ տեսանյութում շատ կադրեր ցույց տվեցին, բայց հոդվածը չկար, իսկ նման նյութ տարածողը՝ ինֆորմացիան ավելի հավաստի դարձնելու համար, հոդվածը ցույց կտար։
Բայց եթե նույնիսկ նման հոդված տպվել է և վաղը ցույց տան, ապա միևնույն է, այս տեսանյութը ծայրից-ծայր սուտ էր... շատ թույլ սարքված «մուտիտ»։
1. Սուլեյմանի ճամպրուկում եղել է ամերիկյան գաղտնի զեկույց։ Սուլեյմանը հո ագենտ չէ՞ր, որ կապավորին հանդիպելուց առաջ իր մոտ փոխանցվող զեկույց պահեր։ Ըստ այդ մեկնաբանի, ամերիկյան ինչ-որ կառույց զեկույց է կազմել Աննա Հակոբյանի վերաբերյալ և քանի որ այն եղել է Սուլեյմանի ճամպրուկում, ապա ենթադրելի է, որ ամերիկյան այդ գաղտնի կառույցից եղել է ինֆորմացիայի արտահոսք։
Հիմա՝ եթե եղել է արտահոսք ամերիկյան գաղտնի կառույցից, ուրեմն այդ կառույցից է ինֆորմացիան գնացել Սուլեյմանին։ Եթե գնացել է Սուլեյմանին դեռ մինչև նրա Բաղդադ գնալը, ապա ինչու՞ պետք է լիներ այդ ինֆորմացիան վերջինիս մոտ՝ նրա ճամպրուկում։

Ես առաջին անգամ եմ լսում, որ հետախուզության ղեկավարն իր ձեռքի տակ եղած ինֆորմացիան ճամպրուկով իր հետ ման տա... նման մարդիկ օրական հազարավոր ինֆորմացիա են ստանում և տարիների ընթացքում հավաքված միլիոնավոր ինֆորմացիան ինչու՞ պիտի իրենց հետ ման տան, կամ՝ այդքան ինֆորմացիան քարշ տալ կլինի՞։ Ոնց որ Նարիշկինը գա Հայաստան՝ իր հետ բերելով Չինաստանի բաժնի գաղտնի նյութերը)))... սա մի սուտ։
2. Եթե ինֆորմացիան նոր պետք է ստանար ու պետք է ստանար Բաղդադում, ապա կրկին՝ ես առաջին անգամ եմ լսում, որ նման կալիբրի անձը գնա ագենտի հետ հանդիպման... կամ՝ կապավո՞ր է, թե ի՞նչ է...
Լա՛վ, մի պահ ենթադրենք, որ ամերիկյան գաղտնի կառույցից ինֆորմացիայի արտահոսք էր և հենց Իրաքում փոխանցվեցին իրեն, բայց խնդիրը նրանում է, որ Բաղդադ մտնելիս են պայթեցրել- սա երկրորդ սուտը։
3. Տեսանյութի մեջ ասում է՝ այն զեկույցը, որը գտնվել է Սուլեյմանի ճամպրուկի մեջ, հայտնվել է անգլիական թերթերից մեկում։
Լա՛վ, ասենք թե Սուլեյմանը գնաց Իրաք, իրեն փոխանցեցին այդ զեկույցը, բա տեսանյութում նշում է, որ՝ «այդ զեկուկցը, որը հայտնվել էր Սուլեյմանի ճամպրուկում, հետո՝ մամուլում, Ռոհանին փոխանցել էր իր ընկեր Նիկոլին՝ Երևանում»:

Բա ո՞նց է ստացվում՝ մի վեց ամիս առաջ, Ռոհանին դա տալիս է Նիկոլին, որը մի վեց ամիս հետո Սուլեյմանը գնում է վերցնելու Բաղդադից... մի խոսքով՝ լակոտական խոսակցություն։
4. Ասում է, Աննային ծախվելու համար Պոնչը՝ Արմեն Սարգսյանը, խոստացել է 10 միլիոն ֆունտ։
Աննայի ինչի՞ն է պետք, որ Պոնչի 10 միլիոնի համար վերացնի Նիկոլին, եթե Նիկոլի շնորհիվ ամիսը 20 միլիոն աշխատում է:

5. Ասում է՝ Նիկոլը այդ դավաճանության մասին, որը նրան հայտնել էր Ռոհանին,( էնա Ռոհանին էլ բան ու գործ չունի, Թեհրանից հասել էր Երևան, որ ապահարզանի հարցեր լուծեր😂) սպասում է Աշոտի գալուն։ Այսինքը, եթե Աշոտը հանկարծ չգա՝ Նիկոլը կրակի մեջ է:

6. Ասում է՝ Աննան շանտաժի է ենթարկում Նիկոլին, իսկ Աննային, շանտաժի է ենթարկում Պոնչը։ Աննայի շանտաժը նշում է՝ թե ո՞նց, բայց այ թե պոնչը Աննային ո՞նց է շանտաժ անում՝ դա չի նշում:
Մի խոսքով՝ հերթական ժամանցային գլուխհարդուկոցին։
Ասեմ՝ Սուլեյմանի և Ռոհանիի անունները մտցրել էին հեքիաթի մեջ, որպեսզի այն ավելի ծանրակշիռ դարձնեն և մոտ իրականությանը։
Հ.Գ. 1Պարզ է, որ այս խոխեքը մի բան լսել են, այն էլ՝ իրականության մի հատվածից միայն և իրականության երկրորդ հատվածի մասին պատկերացում չունեն, կամ՝ սա երկրորդ հատվածի պատվերն էր՝ ցխելու առաջին հատվածին...
Ի՞նչ էլ լինի՝ երկու ջհուդ իրար են լղոզում, իսկ միամիտ ազգը անհասկանալ թամաշաների մեջ է...
Հ.Գ. Ամենածիծաղելին էի մոռացել. էս ապուշները գոնե օրենք կարդան, ասում է՝ Պոնչը ԱԺ֊ով Աննային պիտի դարձներ վարչապետ... գոնե Հրաչ ասեին:

Հ.Գ. 2 Ես եթե հետաքննեի այս գործը, առաջինը Մակունցին կձերբակալեի՝ Աննայի բաժանությունը միայն նրան է ձեռնտու...


Արմեն Արգինյան