Նորանշանակ տնօրենը հրաժարական տվեց, թիվ 8 դպրոցի դասերը վերսկսվեցին

13/01/2020 09:37
Նորանշանակ տնօրենը հրաժարական տվեց, թիվ 8 դպրոցի դասերը վերսկսվեցին

Արմավիրի մարզպետարանի մեր լրատուն հայտնում է, որ Վաղարշապատի թիվ 8 դպրոցում այս պահին վերսկսվել են դասերը, քանի որ հրաժարակի դիմում գրեց նորանշանակ տնօրեն՝ Շուշանիկ Ոսկանյանը:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ օրեր առաջ գրել էինք, որ մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը ծնողների ճնշման տակ նահանջելու է և հակառակ  որոշում է կայացնելու:

Ահա և այդ օրը եկավ:

Դպրոցի աշակերտներն ու մանկավարժական կոլեկտիվը խաղաղվեց: Վերջիններս պահանջում էին իրենց երկարամյա ղեկավար՝ Եստեր Գալստյանի վերադարձը, ով մրցույթում 4 բալ էր հավաքել, իսկ Շ. Ոսկանյանը՝ 3:

Ըստ լուրերի, վերջինս իր Էջմիածնի բնակարանը վաճառել և ողջ գումարը տվել էր մարզպետարանի վերնախավին՝ տնօրենի աթոռի դիմաց:

Ըստ մեր լրատուի, այս մասին արտահոսք եղավ մամուլով, որը խառնեց մարզպետի խաղաքարտերը, որն էլ ստիպված նահանջեց՝ ինքն իրեն հակասելով:
Նարինե Հասրաթյան