Հօդս ցնդեց ԱՄՆ-ի անպարտելիության միֆը

11/01/2020 16:11
Հօդս ցնդեց ԱՄՆ-ի անպարտելիության միֆը

Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների ռմբակոծությունն ապացուցեց, որ ԱՄՆ հակաօդային պաշտպանության ԱՆԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ  դա ընդամենը միֆ է և տարիներ շարունակ ամերիկյան և պռոամերիկյան քարոզչությունը աշխարհին խաբել են՝ ԱՄՆ զենքերի՝ այլ երկրների զենքերի նկատմամբ ունեցող առավելության մասին կեղծ լուրեր տարածելով։ 
Տարիներ շարունակ շարքային ամերիկացիների՝ << ո՜չ մի օտարերկրյա արձակված հրթիռ չի կարող՝ անցնելով Միացյալ Նահանգների հակաօդային պաշտպանությունը,  ընկնել  ամերիկյան քաղաքների վրա>> համոզմունքը հօդս ցնդեց։
Եթե իրանական հրթիռներն խոցում են ամերիկյան ռազմաբազաները, ապա Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռները կարող են խոցել ամերիկյան օբյեկտները հենց նահանգների տարածքում։ Ամերիկյան Փեթրիոթ հակաօդային պաշտպանության առավելությունը ռուսական с300-ի, առավել ևս՝ с400-ի նկատմամբ, ընդամենը առասպել է եղել։
Հետաքրքիրը նա է, որ այս առասպելով ոգևորված, որոշ եվրոպական երկրներ, որոնք մի երկու Փեթրիոտ համակարգ են տեղադրել իրենց երկրում, անմիջապես սկսել են հոխորտալ ՌԴ֊ի վրա՝ հուսալով, որ պաշտպանված են ռուսական հրթիռներից։
Այդպիսի՝  խզմալյանանման տաք գլուխներ կան նաև Հայաստանում, որոնք քարոզում են հրաժարվել ռուսական զինատեսակներից և գնել ամերիկյան զենքեր և զինատեսակներ...
Չմոռանանք՝ Բոլթոնի՝ նիկոլին պարտադրած ամերիկյան նախապայմանների կետերից մեկն էլ դա էր, որին  Նիկոլը տվել է իր նախնական համաձայնությունը։
Արմեն Արգինյան