«Վարչապետի հետ Նոր տարին նշելը պռոշ լիզելն էղավ...»

10/01/2020 20:18
«Վարչապետի հետ Նոր տարին նշելը պռոշ լիզելն էղավ...»

2020թ-ի Արթիկ քաղաքի լքված ու  մենավոր տոնածառը արթիկցիների հիասթափության առհավատչյան է:

-Այս տարի շատ տխուր տարի էղավ,- անկեղծանում են արթիկցիները,- Մենք ավանդապաշտ ու ընտանեկան մարդիկ ենք, Ամանորն էլ ընտանիքի տոն է, մեզ զոռով բռնեցին քշեցին Հրապարակ, թե՝ Վարչապետին կտեսնիք... ասել էին Երեւան բլինչիկ կուտեք, բայց բլինչիկը ռեստորանների լուսամուտներից տեսանք ու դատարկ բերաններս լիզեցինք:

Ըստ արթիկցիների՝ հավատալով, որ քաղաքակիրթ Ամանոր են նշելու, շատերը տոնական առեւտուր չեն արել, ինչից հատկապես տուժել են սննդի առեւտրի կետերը. «Վարչապետի հետ Նոր տարին նշելը պռոշ լիզելն էղավ...»:

- ՀՀԿ-ից ոչ մի բանով չեն տարբերվում, ժողովուրդը հո տեսնում է, պետական համարաներով մեքենաները եկել էին Արթիկ ու ինչքան պետական աշխատողներ կային տեղափոխում էին Երեւանի հրապարակ։ Արթիկը դատարկվում է, ինչ Նոր Տարի, ամեն տեղից մի ճյուղ պոգին յանի տոնածառ  սարքին, որ մռայլ քաղաքին տոնական տրամադրություն տան, բայց ժողովուրդը հո զգում է, որ ուրախությունն ու վայելքները էլի մնում է գործող իշխանավորներին,-ներկայացնում են  քաղաքացիները։


-Արթիկում միայն հեղափոխական քայլիստներն են իրենց լավ զգում եւ նրանց համար են դրական փոփոխությունները։ Օրինակ մեր քաղաքի <Աննա> գեղեցկության սրահի տնօրինության համար էլ է լավ փոփոխություն,  հաճախորդներին ՀԴՄ կտրոններ չտրամադրելուց բացի չգրանցված աշխատողներ էլ ունեն։ Թողես ամբողջ օրը Նիկոլին գովան, բա վարչապետ մարդա էդքան ասում է ՀԴՄ-ն տրամադրեք, բա իրենց չի՞ վերաբերվում։ Կամ քաղաքի պարապող են կրկնուսույց, որ ասում են, էդ  մանկավարժները։ Բարձր վճարներով երեխաներին են պարապում, պետությանն էլ  հարկ չեն տալիս։ Աշակերտներին տարբեր ժամերի են կանչում պարապելու, հաշվի չեն առնի թե էդ ժամին աշակերտը դաս ունի, իրանց հետաքրքիր չի, չեղա՞վ, որ երեխաներին դասերն էլ են խանգարվում։ Քաղաքում մենակ էս երկու կատեգարիաների համար է իրավիճակ փոխվել, հլա թող մի հատ Նիկոլը էդ պարապող դասատուների գրպանին կպնի, ասի բերեք պետության էսքան հարկ վճարեք, տեսնենք կգովե՞ն, թե՞ կփնովեն վարչապետին>-դժգոհում են մարդիկ։
Ի դեպ բացի Արթիկ քաղաքի բնակիչներից, մասնավոր կրկնուսույց մանկավարժների մասով դժգոհություններ HZHAM. AM կայքը նույնաբովանդակ  բողոքներ է ստանում տարբեր մարզերից եւ մայրաքաղաքից։
-Իրենք վաստակում են կարիքավոր աշակերտների ծնողների հաշվին, Հայաստանում մարդկանց 30 տոկոսն է ապահովված ապրում, մնացած 70 տոկոսը հացի փող հայթհայթի՞, թե՞ կրկնուսույցի անհագ ախորժակը պահի։