«Ոսկանյան Շուշանիկը երկուշաբթի օրը դպրոց չի մտնի՝ կազատվի իմ որոշումով...»,-դպրոցի ծնողներին ասել է մարզպետը

10/01/2020 20:00
«Ոսկանյան Շուշանիկը երկուշաբթի օրը դպրոց չի մտնի՝ կազատվի իմ որոշումով...»,-դպրոցի ծնողներին ասել է մարզպետը


Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցի ծնողնեը մեր կայքին հայտնում են, որ իրենք այսօր Արմավիրի մարզպետի հետ հանդիպում են ունեցել, որի ժամանակ մարզպետը՝ Համբարձում Մաթևոսյանը իրենց հավաստիացրել է, որ երկուշաբթի օրը Ոսկանյան Շուշանիկը դպրոց չի մտնի և կազատվի իր որոշմամբ:
Իր հերթին էլ, Ոսկանյան Շուշանիկը մամուլին հայտնել է, որ նախկին տնօրեն՝ Եստեր Գալստյանը մութ բան ունի արած և թույլ չի տալիս, որ գույքի, փաստաթղթերի ընդունում-հանձնում իրականանա:
Մեզ հաջողվեց կապնվել Եստեր Գալստյանի հետ՝ մեկնաբանելու Շ.Ոսկանյանի մեղադրանք հայտարարությանը:
-Ես պատրաստվում եմ դատարան հրավիրել Շ. Ոսկանյանին՝ զրպարտիչ հայտարարության և մանկավարժիս պատիվն ու համբավն արատավորելու համար,- հավաստիացրեց Էստեր Գալստյանը:
Հ.Գ. Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ դպրոցի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթում գործող տնօրենը 4 բալ էր հավաքել, իսկ Շ. Ոսկանյանը, ով 3 բալ է հավաքել,ըստ պտտվող խոսակցությունների, վաճառել է Էջմիածնի բնակարանը և գումարը կաշառքի ձևով հանձնել մարզպետարանի վերնախավին:

Հիշեցնենք նաև, որ հեղափոխությունից ամիջապես հետո խայտառակ ձևով Բաղրամյանի նախկին տնօրեն՝ Շ. Ոսկանյանը հեռացվեց դպրոցից և անցնում է քրեական գործով կաշառքի և պաշտոնական դիրքի չարաշահման համար:Բացի այս, ըստ բողոքող ծնողների, նա վատ համբավ ունի և իրենք իրենց երեխաներին չեն վստահի նրան:

Շաբաթներ առաջ, մեր կայքը մարզպետի նահանջը կանխատեսել էր: