Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը որպես չարագործ ներկայացվում, իսկ Տիգրան Սարգսյանի միլիարդավոր դոլարների հասցրած վնասի մասին ոչ մեկ չի հիշում

10/01/2020 11:58
Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը որպես չարագործ ներկայացվում, իսկ Տիգրան Սարգսյանի միլիարդավոր դոլարների հասցրած վնասի մասին ոչ մեկ չի հիշում

Ինձ շատ հաճախ են կապում այս, կամ այն քաղաքական ուժի, չգիտեմ՝ ինչի՞, չգիտեմ՝ ու՞մ հետ։ Եվ շաբաթը մի երկու անգամ ինձ տարբեր ճամբարներ են տանում՝ հաշվի առնելով բազմազան գրառումներս։
Մի օր ասում են՝ «քոչարյանական» ես, անցնում է որոշ ժամանակ, մի երկու ազգայնական ոգով գրառում եմ անում և դառնում եմ ծպտյալ «Ծուռ», մի պահ մի երկու գրառում արեցի Ազատիչի օգտին, դարձա ՀՀԿ, հետո՝ ըսենց, անընդհատ ինձ ճամբարից ճամբար են տանում... մնացել է երկու բան, որ դառնամ.

1) Յոգերի ՀՀ ասոցիացիայի նախագահ;

2) Ամազոնիայի աբորիգենների շահերի պաշտպանության կոմիտեի քարտուղար։
Ընկերներ ջան, ես միշտ փորձում եմ գտնել ճիշտը և հենց մի բան փորփրում և գտնում եմ, չեմ նայում թե այն ու՞մ է վնաս և ու՞մ է օգուտ։

Ես մեղք չունեմ, որ ճշմարտությունը փնտրելու ճանապարհին մեկը շահում է, իսկ մյուսը՝ տուժում, մեղք չունեմ նաև նրանում, որ մի քանիսը գրեթե միշտ են տուժում և մի երկուսն էլ գրեթե միշտ շահում են... խոսքը քաղաքական դաշտի կողմերի մասին է։
Ընդհանրապես չկա մի մարդ, որը մտածած չլինի, կամ ասած չլինի հետևյալը՝ «Ախր պետական գործիչը, կամ պետության ղեկավարը պետք է ունենա պետական գործչին վայել ունակություններ, հոգեկերտվածք և այլն»...
Բայց ո՛չ ոք չի նշում, թե իր պատկերացրած պետական գործիչ լինելը դա ո՞րն է էլի... լա՛վ, ախր ի՞նչ բնորոշ հատկանիշներ պետք է ունենա։
Մեկն ասում է՝ պետք է կրթված լինի, մյուսն ասում է՝ ավելի լավ է ազգայնական գաղափարներ ունենա, երրորդն՝ ընդհանրապես Խորենացու ձևով է ներկայացնում՝ խարտյաշ, կապուտաչյա և այլն ու այսպես ամեն մեկը մի բան է ասում։
Եվ, երբ այս ամենը խառնում ենք իրար, որ մի բան ստանանք, ստանում ենք մի պատկեր, որտեղ պետական գործիչը գալով իշխանության, երկրի թնդանոթները պետք է բաժանի չորս մասի և, տեղադրելով սահմանին, անդադար ռմբակոծի հարևաններին, կանչի իր մոտ տարբեր երկրների դեսպաններին, բոլորին անխտիր կանգնեցնի մի շարքի վրա և սկսի ապտակներ հասցնել՝ հայհոյելով նրանց ղեկավարներին... ու ըսենց՝ հայհոյելով աջ ու ձախ պտտվի և բոլորին ահաբեկի՝ նայեք հա՞, ջարդեմ ու փշրեմ։
Իրականում դա այդպես չէ. մենք մոռանում ենք, որ ուժեղ և թույլ, մեծ ու փոքր, հարուստ և աղքատ երկրներ կան, երկրների սոցիալ֊տնտեսական, ռազմական կշիռ ու դիրքեր կան և լավ պետական գործիչը նա է, իմ կարծիքով, ով լավ հեռահար հաշվարկներ է անում և կարողանում է իր խելքի և խորամանկության հաշվին փոքրերից միշտ բարձր մնալ, իսկ մեծերին էլ մատների վրա ֆռացնել և իրեն պահել բարձր դիրքում... թեկուզ ինչ-որ մի տեղ, ինչ-որ զիջումների էլ գնա, բայց դա անում է հետագայում մեծ բան ձեռք բերելու համար և սա ավելի լավ է, քան արկածախնդրությունը։

Պետական գործիչը՝ երկրի շահերից ելնելով, բոլոր՝ փոքր և մեծ երկրների առաջնորդների հետ էլ պետք է կարողանա լեզու գտնել։
Պատահական չէ, որ մեր պետական գործիչները կառավարման տարիներին չեն գնահատվում... նրանց լավ ու վատի մասին սկսում ենք խոսել միայն շատ տարիներ հետո, երբ պատմական գաղտնի աղբյուրներ են բացվում, կամ տվյալ պահին սերունդը օգտվում է այն շահածից, որը շահել է մի 50 տարի առաջ ղեկավարած պաշտոնյայի՝ հեռահար նպատակներով արված քայլերի հաշվին։
Մի օր մեկի հետ խոսում եմ. իրար հետ էինք աշխատում և ինձ պատմում է, որ Կիրովաբադի տակ կանգնած էինք և վերևից մեզ չթողեցին մտնել Կիրովաբադ։
Հարցնում եմ՝ դա ո՞ր թիվն էր, չի կարողանում պատասխանել, ո՞ ր ամիսն էր՝ դա էլ չգիտի, բայց խոսում է... սրան Ներքին Զորքերից էին բերել և հետագայում խոսացնելով, խոսացնելով իմացա, որ սա ընդամենը երկու անգամ հասել է Մեղրի և բենզինի շարասյուն ուղեկցել Երևան։ Սրա ռազմական գործողությունների մասնակցելը եղել է այսքանը, բայց՝ ո՛չ միայն խոսում է, այլև համոզում է, մի բան էլ կատաղում է, որ չես համոզվում....
Կամ՝ շատ են դեպքերը, որ նախկիններին քննադատում են Ատոմակայանը ռուսին հանձնելու մեջ։
Չեն մտածում, ավելի ճիշտ՝ չեն ուզում մտածել, քանզի մտածված արդեն մի բան ներարկել են, կամ էլ՝ ուղղակի ունակ չեն ավելի խորը մտածելու, ավել բան մտածել, քան մի բան՝ եթե ազգայնական ես, չպիտի վաճառես և քանի որ ես էլ եմ ազգայնական, ուրեմն՝ վաճառողի հերն էլ անիծած, ռուսինն էլ, որ գնել է և այլն։
Նախ՝ ասենք, թե ռուսին ապտակեին և չտային, կամ չվաճառեին... սա հասկացանք։ Բա հետո ո՞նց էր աշխատելու, բա որ մենք էլ գնայինք ուրան ուզելու և իրենք էլ մեզ ռադ անեին, բա Ատոմակայանը հո աթարո՞վ չէր աշխատելու։
Այստեղ կարող են ասել՝ ռուսը չէր տա, մենք էլ Ամերիկայից ուրան կբերեինք։
֊Ընկե՛ր ջան, կարո՞ղ է դու ձեռ ես առնում, խոսքը ուրանի մասին է և այդ առումով աշխարհաքաղաքական կուրս ես փոխում, ուրանի մասին է խոսքը, այլ ո՜չ թե գյուղի տրակտորի, որ մի սալնիկ մաշվի, հարևանից ուզես դնես տեղը։
Կամ՝ եթե տրված է ինչ-որ բան ինչ-որ պետության կառավարման, դա ի՞նչ է նշանակում, որ դա էլ մերը չէ հա՞...
Այն ամենը ինչ գտնվում է մեր հողի վրա, դա մերն է, անկախ նրանից, թե դրա շահագործման իրավունք ունեցող, կամ փաստաթղթային սեփականատերն ո՞վ է։
Այսօր շատ հայեր տարբեր երկրներում շատ օբեկտներ ու տարբեր գործարաններ ունեն, բայց դա չի նշանակում, որ դրանք տվյալ երկրին չեն պատկանում։
Այլ բան է, որ գործարանը հիմքից քանդեն և տանեն հավաքեն այլ պետության տարածքում, այ դա կլինի ունեցվածքի օտարում և վաճառք, բայց քանի դեռ տվյալ օբյեկտը քո հողի վրա է և աշխատում է ու երկրին էլ օգուտ բերում, այն դեռևս քոնն է։
Էլ չեմ խոսում այն մասին, որ 20 տարի շարունակ այդ ատոմակայանը 8, թե 18 դրամով էլեկտրաէներգիա է վաճառել, որը մեզ վրա վաճառել են 45 դրամով՝ մեկ կվ֊ը, իսկ թե ճանապարհին ո՞ր ֆոկուսնիկը ինչքա՞ն է թռցրել, դրանում ատոմակայանը մեղք չունի։

Ընդհանրապես շատ է խոսվում նաև <<գույք պարտքի դիմաց>>֊ի մասին, որտեղ հիմնականում մեղադրում են Քոչարյանին։
Քոչարյանին ատելու հիմնական արգումենտն է... հենց մի բառ ասես, միանգամից պատասխանում են՝ ամբողջ գործարարանները վաճառեց ռուսին և վերջ՝ մեզ դարձրեց ռուսի ստրուկ։
Կրկին կասկածելի և մտածելու իրավիճակ է.
Եթե Քոչարյանը ռուսին վաճառեր, կամ հանձներ գործող գործարաններ, որոնք հետո կդադարեին գործել, կամ մաս-մաս վաճառվեին, կասեի՝ հա՛, ճիշտ եք ասում, բայց Քոչարյանը հիմնականում ռուսին է վաճառել չորս պատերով արդեն թալանված տարածքներ, որոնք թալանել էինք մենք... մենք ասելով՝ բոլորս։
Երբ կոմունիստների թողած ժառանգությունը ստանոկ առ ստանոկ, մեխ առ մեխ լոմի տեղ դուրս էր գալիս, ոչ ոք միտինգ չէր անում... ընդամենը մի երկու անգամ Հայրիկյանն է խոսել, մեկ էլ՝ դաշնակները փորձեցին խոսել՝ Լևոնը փակեց։ էն մնացածս ոչ էլ խոսում էինք՝ սկզբում վաուչեռները կերանք հետո՝ տեսանք կեղտոտ թալան ու լռեցինք, մի մասն էլ օգտվեց իր չափով և միայն այն բանից հետո, երբ գործարաններում էլ թալանելու բան չկար, սկսեցինք հասկանալ, որ Լևոնը մեղավոր էր ու սկսվեց պայքարը Լևոնի դեմ։
Հետո եկավ Ռոբերտը և արդեն թալանված գործարանները հանձնեց ռուսին, այն էլ՝ պարտքի դիմաց և հանձնելուց կարճ ժամանակ անց դրանց մեծ մասն սկսեցին աշխատել։ Մի մասն էլ, որոնք աշխատում էին, այսօր էլ են աշխատում և դրանք էլի մերն են քանի դեռ մեր հողի վրա են։
Պուտինը կերազի, որ ռուսների թշնամի գերմանացիներին հանձնի Ռուսաստանի գործարանները, որպեսզի գերմանացիները շահագործեն, բայց չի կարողանում խափի, համոզի որ գերմանացիները Մերսեդեսի գործարանը տեղափոխեն Գորկի))...
Մի խոսքով՝ կապ չունի թե քո գործարաններն ո՞վ է աշխատացնում և քանի դեռ ռոլիկների վրա չեն դրել և տեղափոխել, այն քոնն է։
Բայց կան դեպքեր, երբ գործարանի հետ կապված գործողությունն իսկապես կարելի է համարել գործարանի կանխամտածված օտարում՝ գործարանի վերացման նպատակով։
Այդպիսի դեպքերից էր Տիգրան Սարգսյանի կողմից Նաիրիտի հոսքագծի վաճառքը չինացիներին։ Սա Քոչարյանի արած քայլի լրիվ հակառակն է։ Եթե Քոչարյանը կանգնած ու թալանված գործարանների չորս պատեր տվեց ռուսին, որոնց մեծ մասը կարճ ժամանակ անց սկսեցին աշխատել և աշխատատեղեր բացվեցին, Տիգրան Սարգսյանը աշխատող գործարանի հոսքագիծը վաճառեց, որից հետ գործարանը վերացավ... Պատկերավոր ասած ոնց որ աշխատող մեքենայիդ մատոռը վաճառես ու քաշվես մի կողմ.... պարզ է, որ մեքենան մաս-մաս վերանալու է։
Հիմա՝ վերևում ինչ գրել եմ, կարող եք թողնել մի կողմ, քանզի դրա համար չեմ գրել.... գրառման հիմնական թեման այ հիմա եմ գրելու.... վերևում գրվածը զուտ նախաբան էր համեմատականի համար։
Հիմա տեսեք՝ կան երկու գործիչներ Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան։
Առաջինը ինչ հանձնել է պարտքի դիմաց, դրանց մեծ մասը աշխատել են և մի մասն էլ աշխատում են մինչ այսօր, բայց սրա համար միշտ արժանանում է քննադատության.... միշտ սա հիշեցնում են և այսօր կալանավորված է..
Եկեք տեսնենք՝ ի՞նչ է արել Տիգրան Սարգսյանը։
Տիկոն գործող գործարանի հոսքագիծը կանխամտածված վաճառել է, որպեսզի գործարանը չաշխատի և աշխատող գործարանը Տիկոյի ձեռքով վերացել է։
Տիգրան Սարգսյանը Պոնչի՝ Արմեն Սարգսյանի հետ վաճառել է ՀՀ պահուստային ոսկին և մտցրել օֆշոր։
Տիգրան Սարգսյանը վաճառել է Հայաստանի քաղաքացի, գիտնականի «Նարինե» մածունի լիցենզիան օտար երկրի, որի արդյունքում տվյալ գնորդ երկիրը տարեկան միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանում։

Այսքանից հետո Տիգրան Սարգսյանը միակ պաշտոնյան է, որ մնացել է իր բարձ պաշտոնին և նրան ո՛չ ոք չի հիշում և եթե հիշում էլ են, միայն իր դեբիլի ժպիտի և կեղծ գիտելիքների պատկերացումներով։
Այս ամբողջ գրառումն արել եմ միայն այս հարցադրման համար և խնդրում եմ պատասխանել միայն այս հարցադրմանը, այլ ոչ թե խառնել գրառումը։
Հարցը.
Ո՞նց է լինում, որ Քոչարյանը պատեր է վաճառում ռուսին՝ դարձնելով աշխատող գործարան և դրանով նրան հիշում եք վատ կողմերով և ի սրտե շատերն ուզում են որ դատվի։
Բայց ահա, որ Տիգրան Սարգսյանը Նաիրիտը կանխամտածված վերացրեց, Հայաստանի ոսկու ֆոնդը վաճառեց, «Նարինե» մածուն դեղորայքի լիցենզիան վաճառեց, Ամուլ Սարի հիմնական վաճառքն արեց, գոմիկների պաշտպանության ներքին կառույցներ ստեղծեց, Հայաստանը գցեց 5 միլիարդ դոլարի վարկի տակ և մի կոպեկի օգուտ չտվեց երկրին, լա՜վ ո՞նց է լինում, որ սրա դեմ թույն չունեք, սրան թշնամի չեք համարում, սրան սիրում եք, սրան չեք ուզում դատել, սրա մասին արված գրառումները գցում եք փոսը... լա՛վ, ախր ի՞նչն է պատճառը։
Այ երբ որ պատճառը կհասկանաք, թե ինչո՞ւ եք սրան և Պոնչին սիրում, իսկ Քոչարյանին ատում, այ այդ ժամանակ միայն կխոսեք պայքարի, սրանց գցելու, երկրում նոր իշխանություն ձևավորելու և այլնի մասին, բայց քանի դեռ սա չեք հասկացել, մեծ մեծ բաներից մի խոսեք...
Մի քիչ հուշեմ՝ կարո՞ղ է սա իսրայելացի լինի, իսկ Ռոբերտը Ղարաբաղցի, հը՞։
Կամ՝ Ռոբերտի հաշվով Ելցինը նշեց.
֊Հայաստանի հետ դժվար է լինելու. այնտեղ իշխանության են եկել չոր մարդիկ։
Իսկ Տիգրան Սարգսյանին ով հասնում՝ թշից պոնչո է անում։
Եվ գրեմ վերջին նախադասությունը.
֊Պատերազմը համարվում է գրեթե հաղթած, երբ հարվածում ես թշնամու հիմնական թիրախներին։
Քանի դեռ իսկական կուկլավոդներին չեք հարվածել և նրանք չեն հասկացել, որ վառվել են, այս երկրում ոչինչ չի փոխվելու։
Այ երբ հարվածներն ուղղվեն իրական կուկլավոդներին և դրանք զգան, որ մենք հասկացել ենք ամեն ինչ և իրենք զգան, որ գործը վառվել է, հենց իրենք էլ իրենց ձեռքվ կվերացնեն Նիկոլին և երկիրը կբերեն նախկին կուրսի վրա.... բայց քանի դեռ տեսնում են, որ սլաքներն այլ ուղղությամբ են գնում, ապա հանգիստ են և նիկոլին ու սրանց դեռ երկար կպահեն՝ մինչև ծրագրի ավարտը։
Հ.Գ. Ի՞նչ Սորոս, ի՞նչ աղանդ... դրանք եղել են դեռ 90-ականների սկզբից։ Դեռ 2013թ Ամարյանյը հաշվել էր 35000 աղանդավորներ, այդ ժամանակ նիկոոլ կա՞ր...


Արմեն Արգինյան