Նա կգնա, իր թողած ավերածությունները վերականգնելը բարդ կլինի

09/01/2020 17:45
Նա կգնա, իր թողած ավերածությունները վերականգնելը բարդ կլինի

Ես մի առաջարկ ունեմ, կապված հեռավոր շրջաններում մասնագետներ ունենալու խնդիրը լուծելու հետ: Քանի որ այս պահին վիճակը սրված է՝ առողջապահության ոլորտում, կապված Մարալիկի ծննդատան հետ, առաջարկում եմ վեց ամիսը մեկ Հանրապետության լավագույն մասնագետներից մեկին ուղարկել այնտեղ, բավականին բարձր աշխատավարձով: Եթե Վարչապետի աթոռին նստածը չի հասկանում, թե ինչքան վտանգավոր արտահայտություն է անում, թե իբր՝ «բժիշկները հեռավոր շրջաններում հետ կզարգանան», ես առաջարկում եմ ...եթե մի փոքր խելք ունի,թող ականջին օղ անի: Վաղը մյուս օր շատ վտանգավոր արդյունքներ է տալու իր էս հայտարարությունը:

Ինքը գնալու է, բայց իրենից հետո թողած ավերածությունները վերականգնելու համար բավականին ջանք է պահանջվելու:

Նազիկ Ղազինյան