Ո՞ւր են Նիկոլի խոստացած «բացահայտումները». մի մեշոկ սուտ էլ մնաց 2019-ում

09/01/2020 16:07
Ո՞ւր են Նիկոլի խոստացած «բացահայտումները». մի մեշոկ սուտ էլ մնաց 2019-ում

Բոլորս ենք հիշում, որ Նիկոլն ու իր թիմը մատի փաթաթան էին սարքել Վահան Շիրխանյանի նամակը՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Կողքից տպավորություն էր, որ շուտով աշխարհացունց բացահայտումներ են լինելու, բայց ինչպես միշտ որևէ արդյունք չեղավ:

Նման մի թեմա էլ ոմն Սթիվեն Նյուտոնի ի հայտ գալն էր, որը պնդում էր, թե տարիներ առաջ ականատես է եղել «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը: Այս թեման նույնպես մոռացվեց-գնաց, իսկ Նյուտոնը, ինչպես պարզվեց, Աթաթուրքի ու պանթուրքիզմի մեծ սիրահար է:

Մոռացվեցին նաև Սիլվա Համբարձումյանի միլիոնավոր դոլաների կաշառքները, որ ամեն ամիս տարբեր մարդկանց բաժանել էր: Արդեն բոլորին է պարզ, որ այս ամենը ուղղակի շոու ապահովելու համար էր: Արդեն 2020 թվականն է: Տենդենցները հուշում են, որ այս տարվա նիկոլական մուտիտների թրենդը Ռոբերտ Քոչարյանի կեղծ աջակիցներ գտնելն ու իբր վնասազերծելն է:

Աղբյուր