Իսպանիան զորքերի մի մասը դուրս է բերել Իրաքից

08/01/2020 16:26
Իսպանիան զորքերի մի մասը դուրս է բերել Իրաքից

Իսպանիան դուրս է բերել զորքերի մի մասն Իրաքից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատար Կարմեն Կալվոն։

«Նրանք, ովքեր ավելի ռիսկային դիրքերում էին, հեռացել են Քուվեյթ»,- ասել է Կալվոն RTVE պետական հեռարձակողի հարցազրույցում։  Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Իրաքից դուրս կբերի իր զինծառայողների մի մասին իրավիճակի սրման հետեւանքով։