Շտապ. Իրանը բալիստիկ հրթիռներ է կիրառել (Տեսանյութ)

08/01/2020 11:23
Շտապ. Իրանը բալիստիկ հրթիռներ է կիրառել (Տեսանյութ)

Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին, հաղորդում է Reusters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:

Նշվում է, որ գրոհը տեղի է ունեցել երկու փուլով՝ մեկ ժամվա տարբերությամբ:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը: