Երբ արհամարհում ես պատմությանը՝ նա ոչնչացնում է քեզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08/01/2020 09:47
Երբ արհամարհում ես պատմությանը՝ նա ոչնչացնում է քեզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ժամանակն է սթափվելու.....Սթափվե՛ք...

Պիղատոս. - Ձեր թագավորին խաչ հանել տա՞մ:
Ամբոխ. - Մենք ուրիշ թագավոր չունենք Կեսարից զատ:
Պատմությունը: Ինչպիսի՜ խոստովանություն հրեական շրթունքներից: Դա հանձնումն էր մի ժողովրդի ազատության ու պատմության: Պիղատոսը հաճույքով ընդունում է այդ հաստատումը և Նազովրեցուն հանձնում խաչելու:
Նույն տխուր տեսարանը և այսօր մեզանում: Նույն ամբոխը, դատավորը՝ նույն: Տարբեր է միայն զոհը գերագույն: Այսօրվանը Հիսուսը չէ, այլ` մեր Անկախության Գաղափարը: Նույն աստվածասպան ամբոխն է՝ մեր ցեղի վատասերված տականքը, որ օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ-որ ազգային է:
Միշտ արդիական Նժդեհը:

Նույն է , ինչ֊որ Լավրովը դժկամությամբ արտասանեց ադրբեջանական համայնքի վերադարձի մասին...պատմությունը չի փոխվում , ուղղակի շրջան է կատարում֊սա է դիալեկտիկայի դաժան կանոնը։

Պետականամետ, խելոք անհատն է վերջնականապես ձևավորում ու խմբագրում ազգային գաղափարը , ելնելով ազգի շահերից և պետության աշխարհա-քաղաքական դիրքից ՝ Նժդեհ, Պուտին, Նապոլեոն, Բիսմարկ, Կեսար, Սուլեյմանի, Քենեդի, եթե, իհարկե, գլոբալիզացնող ուժերը չվերացնեին, Ամերիկան կմնար իր չափերի մեջ ու էսպիսի կրիզիս չէր ապրի...

Մեր ամբողջ ցավը երկար դարեր պետականություն չունենալու և այն սթափ գնահատելու մեջ է:

Ցեղակրոնությունն իր հիմունքներով և վերջնական նպատակով շատ նման է իուդաիզմին, որտեղ ազգայինը բացի գաղափար լինելուց, դառնում է նաև Հավատք, կրոն-որը պարտադիր է փոքր ազգերի գոյատևման համար ՝ հիմնված Ազգային մշակույթի , ազգային ինքնագիտակցության վրա:

Տվյալ դեպքում դարեր շարունակ մեր պետականությունն ու ազգայինը պահպանել և վավերացրել է Հայ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ, սբ. Եկեղեցին , սկսած գրերի ստեղծումից մինչև Քաղկեդոն ու Արցախյան ազատամարտ:

Նժդեհը այս ամենի միավորողն է ու վերջնական հաստատողը:

Եթե 1920-ականերին չլինեին մեր կառավարության խայտառակ հարաբերությունները Անտանտայի, հետո բոլշևիկների հետ, չլիներ Անդրանիկ-Դրո հայտնի միջադեպը, դրան նախորդած Ալեքսնդրապոլի խայտառակ պայմանագիրը, ազգի ու մտավորականության մասնատումը և Նժդեհի կշիռը ավելի բարձր լիներ, չէր լինի ոչ Բաթում, ոչ էլ Նարիմանովի որոշում՝ Արցախի ու Նախիջևանի կապակցությամբ:

Չմոռանանք , որ Զանգեզուրը Նժդեհի շնորհիվ է .....

Հիմա նորից պատմությունը կատարում է իր տխուր պտույտը, մեզ թողնելով Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը ու Պապ թագավորի բարդույթավորված ու խառնածին փիլիսոփայությունը:

Երբ արհամարում ես պատմությանը ՝ նա ոչնչացնում է քեզ:


Աշոտ Գեւորգյան