Բիձա՛,էդ էրեխուն ծախու՞մ ես

07/01/2020 09:00
Բիձա՛,էդ էրեխուն ծախու՞մ ես

Տարածաշրջանում չհայտարարված 3-րդ համաշխարհային պատերազմից րոպեներ են պակաս, երկրի գիտակից խավը շունչը պահած ու սարսափած սպասում է նոր զարգացումների, բայց մեր ՀՀ Խևը՝ երեխան գրկած ,,Ալադին,, է լայվ անում՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:
Սա կամ վախից է մանկական թատրոն դիտում՝ խանգարելով իր աղջնակին, կամ Արփիով գիտակցաբար նանիկ է անում իր ոչխարի հոտին:

Իրականում, սեփական երեխաներին քաղաքականության թեժ ու վտանգավոր լարի վրա խաղացնելով, իր հետևորդներին՝ անգիտակից մասսային հրամցնելով զավակներին, ինտրիգների ուստա՝ Նիկոլը, սեփական իշխանության երկարացման հարցն է լուծում:

Թալան պետական մակարդակով, հարստության կուտակում,

պալատական անհոգ, թագավորական կյանք: Ահա սա տեսանք մենք իր կառավարման մոտ 2 տարիներին:

Եղունգ ունեք ձեր գլուխը քորեք, միամի՛տ նիկոլիստներ,ձեր սիրած Նիկոլին իր գործընկեր լրագրողները հինգ մատի նման են ճանաչում։

Գիտցե՛ք այս մասին, հետո չասեք, չգիտեինք՝ իջևանցին եկավ, գող-գող անցավ:
Հանդիպելուց, գժի թուղթ ունեցող ձեր դեբիլ վարչապետին էլ հարցրեք.
-Բիձա՛, էդ երեխուն ծախու՞մ ես, եթե չէ, տոպրակումդ ,,ղայիմ,, պահիր ու մի քաղաքականացրու:

Թե չէ մեծդ՝ Մարիամիկը,դեռևս աղեկտուր լացում է Լֆիկ կրտսերի անպատասխան սիրուց: Սա մենք չենք հորինել, էն լոբի մաքրող կինդ է խոստովանել ԶԼՄ-ների մոտ, էս բաց բերան ԶԼՄ-ներն էլ աշխարհով մին են արել՝ Մարիամիկիդ լացը:
Իսկ ավելի լուրջ, ա՛զգ,վախեցի՛ր, գրիչը հոգեկանի ձեռքում է:

Պատկերավոր ասած՝ նռնակը կապիկի ձեռքում է: Կապիկի աչքում տարածաշրջանը Ազատության հրապարակն է, Իրանն ու ԱՄՆ՝ ոստիկանները, սեփական նախիրը՝ ժողովուրդը, գրկի Արփինն էլ՝ բարձրախոսը…Մարտի 1-ը՝ քեզ վկա…
Ամալյա Սահակյան