Մեր ժամանակների հերոսը Արշավիր Ղարամյանն է, իսկ ձերը՝ սորոսի վաստակները

05/01/2020 12:21
Մեր ժամանակների հերոսը Արշավիր Ղարամյանն է, իսկ ձերը՝ սորոսի վաստակները


Խաղաղությունը մեզ նվիրեցին այն հայորդիները, ովքեր միասնական և զորեղ հայրենիքի երազանքով զինվորագրվեցին հայրենիքի   պաշտպանության սուրբ գործին:Հայրենիքի կանչին ականջալուր եղած քաջ հայորդիներից է՝  Արցախի հերոս Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян: 1989թ., երբ Արցախում այլևս ակներև էր ռազմական գործողությունների սկսման վտանգը, Արշավիր Ղարամյանը թողնելով ուսանողական նստարանը, վերադարձավ հայրենի գյուղ՝ Ակնաղբյուր, զինվորագրվելու Արցախում սկիզբ առնող պայքարին:

Արցախում  վտանգն օր-օրի ավելի էր ահագնանում, հարկավոր էր ձևավորել  ինքնապաշտպանական ուժեր: Նույն թվականին  հայրենի գյուղում Ղարամյանը ձևավորեց կամավորների ջոկատ, ովքեր մարտական հերթապահություն էին իրականացնում Ամարասի հովտում:

1991 թվականին նրա հրամանատարությամբ կազմավորվեց ջոկատ՝ տասնյակի հասնող մարդկանցով, որի հիմքի վրա այնուհետև ձևավորեց վաշտ, իսկ 1992 թ.  հարևան գյուղերի կամավորական ջոկատները միանալով՝ ձևավորեցին  Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակը:1992թ. վերջին 35-րդ մոտոհրաձգային գումարտակը՝ որպես գործող ստորաբաժանում մտավ Ասկերանի պաշտպանական շրջանի կազմի մեջ: Անչափ   կարևոր և վճռորոշ է եղել հրամանատար Արշոյի դերակատարությունը  Քարինտակի, Մաճկալաշենի, Շուշիի, Բերդաձորի,  Զառսլուի, Լիսագորի,Լաչինի ազատագրական մարտերին:

1992 թվականի աշնանը Արշավիր Ղարամյանի գումարտակը լայնածավալ մարտական գործողություններ է իրականացվել Լաչինի մարդասիրական միջանցքի, Սաֆյան, Փարաջան, Շռլան, Ֆինգա, Սարիբաբ գյուղերի ուղղությամբ տեղակայված հակառակորդի հենակետերի ոչնչացման ուղղությամբ:

Նրա հրամանատարությամբ գործող գումարտակը  նշանակալի մասնակցություն է ունեցել  նաև Մարտակերտի շրջանում ծավալված գործողություններին:1993-94թթ. հրամանատարը հաղթական գործողություններ է իրականացրել ռազմաճակատի հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան, արևելյան և հարավային ուղղություններով:

1994թ. Արշոյի գումարտակը վճռորոշ մասնակցություն է ունեցել Օմարի լեռնանցքի ազատագրական մարտերում:

Ասում են` ժողովրդական սերը կեղծիքներ չհանդուրժող, անկաշառ և արդարամիտ զգացմունք  է: Այս զգացմունքը մարդկանց  մոտ ձևավորվում են  ոչ միշտ, և, որ ամենահատկանշականն է` ձևավորվում են   ամենաարժանավորի նկատմամբ:Ասվածի լավագույն օրինակն է  Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ում ապրած յուրաքանչյուր օրը արարման խորհուրդ ունի:
Հ.Գ.Tigran Kocharyan-ի երազը.
 Երազումս Իոանիսյանը պլեն էր ընկել, ազեռները ուզում էին վերադարձնել, հետն էլ 32 ադրբեջանցի սպա վրադիր մեզ էին տալիս, բայց մերոնք հրաժարվեցին ։


Արթուր Թովմասյան