Հիասթափության 365 օրերտ

01/01/2020 00:34
Հիասթափության 365 օրերտ

2019թ-ի գնացքը խլացնող սուլոցով գնաց՝ իր հետ տանելով հայ հանրության դառը հիասթափության 365 օրերը::Համառոտ փորձենք ամփոփել անցնող 2019թ-ի երկրի տարբեր ոլորտներում՝ ՀՀ քաղցած, ստամոքսային մտածելակերպով իշխանությունների հասարակական ձեռքբերումների, ՀՀ առաջընթացի ձախողումների մասին՝ դատողություններով ու գնահատականներով:Հիասթափության 365 օրեր եղան:Ցավոք, գրանցվեց աննախադեպ սոցիալական անկումներ, տնտեսական հետընթաց, խայտառակ գնաճ, արտագաղթ, և որ ամենասարսափելին էր, ապազգային ու հանցավոր քաղաքականություն վարելով գործող իխշխանությունը գոտկատեղից ներքև հարվածներ հասցրեց մեր ազգային ու ավանդական արժեքներին:
Իշխանությունները պատրաստ չէին ժամանակակից մարտահրավերներին, ավելին,անտեսվեցին ազգային ու պետական շահերն ու գերադասվեց ապազգայինը, անձնական թալանը, պետական պարգևավճարների տեսքով՝ հանուն բարեկեցիկ կյանքի:Սրա արդյունքում, զգալի հարված հասցվեց քաղաքացիների հավատին ու վստահությունն՝ առ պետություն և իշխանություններ:Այսօր, կոտրած տաշտակի առաջ նստած, ՀՀ ,,հպարտ ու որբացած,, քաղաքացին չստացավ այն, ինչի համար դուրս եկավ փողոց՝ փակելով ու մերժելով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ՝ իմ բազմաչարչար ու դյուրահավատ ժողովուրդ:
HZHAM.am խմբագրակազմ