«5-րդ ալիք»-ի սեփականատերը ձերբակալվեց

24/12/2019 18:29
«5-րդ ալիք»-ի սեփականատերը ձերբակալվեց

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին բերման էին ենթարկել հատուկ քննչական ծառայություն,որտեղ, րոպեներ անց, նրան ձերբակալելու որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել էր ոմն Վարուժան Մկրտչյան, ով իբր հանդիսանում էր Ռոբերտ Քոչարյանի աջակից: Նա մեղադրվում էր Մարտի 1-ի գործով տուժողներին ահաբեկելու նրանց կաշառելու մեջ:
Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը: