Նիկոլը ծախեց ժողովրդի վստահությունը՝ հանուն ընտանեկան կայֆերի

24/12/2019 07:50
Նիկոլը ծախեց ժողովրդի վստահությունը՝ հանուն ընտանեկան կայֆերի

Ինչու՞ պետք է ժողովուրդը վստահի այս իշխանությանը, եթե Նիկոլն անում է ամեն բան միայն իր ընտանիքի կյանքի որակը բարձրացնելու համար: Նիկոլն էր չէ՞ իրեն փշալարերի վրա նետում, որ ժողովուրդը ոգևորվի անձնազոհության այդ դրվագից, ինքն էր չէ՞, որ խոստանում էր ծառայել ժողովրդին և արմատախիլ անել արատավոր երևույթները, կոռուպցիան, անարդարությունը: Իսկ ու՞ր է այդ Նիկոլը, կա՞: Պատասխանը մեկն է՝ չկա և չի էլ եղել: Ուղղակի տարիներով ընդդիմադիր Նիկոլն ԱԺ ամբիոնից ասել է այն, ինչը դուր է եկել աղքատ ժողովրդին՝ աղքատության մեջ մեղադրելով օրվա իշխանություններին ու հարուստներին: Սակայն, իշխանության գալով՝ Նիկոլն իր թիմի հետ միասին աղքատությունը հաղթահարեց գլխում, այնուհետև նաև՝ գրպանում, իսկ ժողովուրդը պարզվեց ծույլ էր ու անբան:

Նիկոլն ու իր իշխանությունը չդիմացան գայթակղությանը և ընտրեցին գումարը՝ ժողովրդի վստահության փոխարեն: Այս իշխանությունն, առավել քան երբևէ, թաթախված է կոռուպցիայի մեջ: Անդադար կարելի է թվարկել Նիկոլի և իր ընտանիքի նյութական ձեռքբերումները սոված ժողովրդի մուծած հարկերի հաշվին: Փաստորեն հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլը ընդդիմադիր ժամանակ ոչ թե ժողովրդի մասին էր մտածում, այլ երևի կոմպլեքսավորվում էր, որ Մարիամիկը մեքենա էր ուզում, չէր կարողանում գնել, կինը թանկարժեք վոյաժներ էր ուզում չէր կարողանում տանել: Իսկ հիմա Փաշինյաններն ի՞նչ չունեն: Ունեն ամեն ինչ, բացի ժողովրդի վստահությունից: Այս ամենից հետո ժողովուրդն էլ չի վստահում Նիկոլին: Հասարակությունը խորապես հիասթափված է, քանի որ մենակ է մնացել իր կրկնապատկված խնդիրների հետ միասին:

Աղբյուր