Մեր իմունիտետը, ձեր վարակների հանդեպ

23/12/2019 11:01
Մեր իմունիտետը, ձեր վարակների հանդեպ


ԱՄՆ-ը ԿՀՎ ապագա տնօրեն   Ալեն Դալեսի ելույթը (արտասանված 1945թ. ԱՄՆ Կոնգրեսում):
«… Քաոս սփռելով՝ մենք, աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով և կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից և արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների միջից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկերեն և փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք և բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս և անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն և աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»: Ալեն Դալես
----------------------------------------
Ալեն Դալեսի ելույթի վերաբերյալ հատվածն առաջին հայացքից նման է, այսպես կոչված, «դավադրության տեսության»: Այնուհանդերձ, դրա բովանդակության մեջ խորամուխ լինելու համար մեզ անհրաժեշտ է հիշել կենսաբանական այնպիսի հասկացություն, ինչպիսին «իմունիտետ»-ն է: Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է արտաքին միջավայրի վարակների հանդեպ, հետևաբար՝ առողջ և կենսունակ լինելու համար կարիք կա անընդհատ կատարելագործել սեփական առողջությունը: Արտաքին միջավայրի բոլոր հարուցիչների դեմ պայքարելը գրեթե անհնար է, անհեթեթ է նաև բողոքել հիվանդությունների գոյությունից. առողջ և անվտանգ գոյության միակ երաշխիքը զարգացած իմունային համակարգն է: Հասարակությունը ևս, որպես օրգանիզմ, ունի իրեն բնորոշ իմուն համակարգ, որը կազմում են հիմնարար բարոյական արժեքները, կրոնական պատվիրանները, բնականոն համակեցության կանոնները և, վերջապես, մշակույթն ու կառավարման համակարգը: Մարդը՝ իբրև էակ, զուտ կենսաբանական գոյությունից բացի, ներկայանում է նաև՝ որպես հոգևոր, բարոյական, գիտակցական էակ: Ընդ որում, մարդու գոյության հոգևոր և բարոյական կողմն ավելի դոմինանտ է զուտ կենսաբանականի նկատմամբ՝ կյանքի արժևորման համատեքստում: Մարդու հոգևոր անվտանգության ապահովումը կարևոր հասարակական և պետական գործառույթ է, որն էլ կազմում է համընդհանուր հասարակական իմունիտետի մի մասը:Այս տեսանկյունից վերը նշված մեջբերումը կարելի է դիտարկել՝ որպես հասարակական օրգանիզմի վարակման գործընթացի նկարագրություն:Ցավոք, այսօր մեր աչքի առաջ կատարվում է հայ հասարակության վարակումը վերոնշյալ ճանապարհով, որին փորձում են դիմադրել ազգային և հասարակական իմունիտետը կրող առողջ ուժերը: Ներհայաստանյան վերջին 1,5 տարվա զարգացումներն առավել հետաքրքրական են դարձնում դալեսյան խոսքերի վերջին հատվածը. «Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

Արթուր Թովմասյան