«Հերմինե Նաղդալյանը դատվելու փոխարեն նոր գործ է շարունակում, ու էլի անորակ շինարարություն անում...»

19/12/2019 16:39
«Հերմինե Նաղդալյանը դատվելու փոխարեն նոր գործ է շարունակում, ու էլի անորակ շինարարություն անում...»

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գլխավոր ճանապարհը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ասֆալտապատվում է, սակայն բնակիչները դժգոհում են ճանապարհի շինարարական աշխատանքների անորակությունից։ Ինչպես բնակիչներն են ներկայացնում, մրցույթի հաղթող «Սիսիան Բուատ» ՍՊԸ-ն է կատարում ասֆալտապատման աշխատանքները, ապա երաշխիք չկա, որ այն կհամապատասխանի շինարարական նորմերին։


-Էդ ինչի՞ որ մենք հոսանքի փողը ժամանակին չենք վճարում գալիս են մեր հոսանքները անջատեն, բանկերի մուծումները ուշացնում ենք սեւ ցուցակ են գցում, դե թող գան ես անորակ գործը անջատեն ու սեւ ցուցակ գցեն։ Գյուղացու աչքերի՞ն են թող փչո՞ւմ, ավազի վրա տու՞ն են սարքում, դեպուտատ  էլ չունենք, չգիտենք ում դիմենք, որ գան հետեւեն էս գործերին։ Տրդատին Սարգսյան ընտրեցինք գնաց մարզպետ, ու էլ չգիտենք ու՞մ դիմենք։ Գոնե չասեն, թե ասֆալտապատում են անում, քանի տարի էր մեր գյուղի ճանապարհը քանդված էր մնացել, թող էլի էդպես մնար, քան թե էսպիսի խայտառակ գործ անեն։ Շեբենի փոխարեն հող են լցնում, ավազ են լցնում ու վրան ասֆալտ փռում, մայթերն էլ են անհավասար։ Նայեք, բորդյուրները ինչ անհավասար են, Հերմինե Նաղդալյանի կազմակերպությունն է, թե ոնց են թողնում, որ էդքան քրեական գործերի մեջ թաղված նախկին պատագամավորի կազմակերպությունը մասնակցի տենդերների ու մի բան էլ շահի։ Մնաց գարունը բացվի նոր շարունակեն։ Մեկ ամիս հետո սառույց է կապելու, մեքենաները էլի ջարդուփշուր լինեն: Էդ, որ ասում են հեղափոխությունից հետո լավ գործ են անում սուտ ա, ավելի վատ է հիմա, ավելի անփույթ են, տարբեր տեղեր բարեկամ ունենք, թե գլխների մարդ չեղավ հսկող, գլխառադ կանեն կգնան,-դժգոհում են գետափցիները։


Հերմինե Մանուկյան