Սկանդալ.Կաշառք՝ պաշտոնի դիմաց. Կոռուպցիա՝ հեղափոխական հոտով (Տեսանյութ)

19/12/2019 14:18
Սկանդալ.Կաշառք՝ պաշտոնի դիմաց. Կոռուպցիա՝ հեղափոխական հոտով (Տեսանյութ)

        Արմավիրի  մարզպետարանի մեր հավաստի լրատուն հայտնում է, որ ելնելով իմքայլական պաշտոնյաների մոտ ճամպրուկային կարգավիճակից, Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթեւոսյանը, խորհրդական՝ ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ՝ Սոնյա Բուդաղյանը գնացել են աննախադեպ քայլի՝ պաշտոնի դիմաց, խոշոր գումար են վերցրել Բաղրամյանի դպրոցի նախկին տնօրեն՝ Շուշանիկ Ոսկանյանից, նրան խոստանալով Զվարթնոցի դպրոցի տնօրենի պաշտոնը:
Ըստ մեր լրատուի, Շուշանիկ Ոսկանյանը, ով հայ հանրությանը ծանոթ է Բաղրամյանի դպրոցից խայտառակ հեռացումով, հեղափոխության ֆոնին, մարզպետարանից խորհուրդ են տվել մասնակցել  Զվարթնոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կայացած մրցույթին:
Վերջինս հավաքել է 3 միավոր, իսկ գործող տնօրենը՝ Եստեր Գալստյանը՝ 4 միավոր, իսկ երրորդ խորհրդավոր, շինծու  թեկնածուին մարզպետարանից խորհուրդ են տվել չմասնակցել մրցույթին, որպեսզի մարզպետն ի պաշտոնե, անարգել կարողանա նշանակել իր ցանկալի տնօրենին, սակայն խոփը քարին է դիպել:
-Պայքարելու ենք հանուն արդարության,- վստահեցնում էին տեղաբնակները,- Մենք մեր երեխաներով հեղափոխության համար սոված ու անքուն ճանապարհ էինք փակում ու պայքարում, որ այսօր այս սոված, քյորփա լակոտները գան, նախկին իշխանության ձեռագրով թալան իրականացնեն ու հետն էլ մեզ կարգադրե՞ն, թե ով պիտի լինի մեր երեխաների դպրոցի ղեկավարը, ամո՛թ է, ամո՛թ: Կաշառակեր Բաղրամյանի տնօրենին՝ Շուշանիկ Ոսկանյանին, ում հեղափոխությունից հետո, խայտառակ եղած քշել էին տռաս, ես այս օրերին, ո՞նց բացատրեմ, որ իմ երեխան հարգի իր նոր դպրոցի տնօրենին, ասեք հասկանամ, մենք՝ անգրագետ, դուք՝ գրագետ, հը՞, դե ասեք հասկանանք,- զայրացած պատմում էին Զվարթնոցի Եկմալյան փողոցի բնակիչները: 
Զվարթնոցի հասարակությունն ու դպրոցի ողջ կոլոկտիվը համառորեն, մեկ մարդու նման պաշանջում են արդար ընտրություն: Տեղաբնակները, դասադուլի, գործադուլի, ճանապարհ փակելու  միջոցով փորձում են ետ բերել իրենց կողմից հարգված, սիրված տնօրեն՝ Եստեր Գալստյանին:

Տես՝ տեսանյութը:
Հ.Գ. Մեր կայքը հետևելու է Զվարթնոցի դպրոցի հետագա զարգացումներին՝ պարբերաբար տեղեկացնելով իր ընթերցողներին:


Նարինե Հասրաթյան