Հրատապ. Երեք անչափահասների կյանքը վտանգված է
18/12/2019 07:29

Այս տանը, ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մեծ Այրում , Նահատակ պոչամբարից ընդամենը 50 մետր հեռավորության վրա, ապրում է երեք անչափահաս երեխա, ովքեր շարունակաբար հիվանդ են լինում, իսկ տնամերձ հողամասում աճեցրած միրգ բանջարեղենը պիտանի չէ օգտագործման համար ։
Այս տան երեխաները, քանզի երեխա են, ժամանակ առ ժամանակ խաղում են պոչամբարի ափին, քանզի պոչամբարը ցանկապատված չէ։ Երեխաների հայրը, Հարություն Դանիելյանը, փախստական Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից այլևս չգիտի ինչ անի։ Այլ բնակարան չունի, որպեսզի տեղափոխվի մի փոքր ավելի անվտանգ տարածք։ Տունը ցանկանում է վաճառել, սակայն ոչ ոք այն չի գնում, բնականաբար ։
Այս տարի ընտանիքի տնամերձ հողամասից մեր կողմից վերցրած միրգ բանջարեղենի նմուշառումները փորձաքննություն անցան Չեխիայի քիմիական ինստիտուտում և արդյունքը մկնդեղի և այլ ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներն են, որոնք քաղցկեղածին և ոչ քաղծկեղածին բազմաթիվ հիվանդությունների ռիսկեր են պարունակում։
Արշավ ենք սկսում, ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու համար և մանկահասակ երեխաներին ավելի անվտանգ գոտի տեղափոխելու նպատակով ։ Միացեք արշավին։

- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
- ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց
- Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից
- Աննա Հակոբյանը «Տուրնադոտ» ռեստորանում է ճաշում. Պողո՛ս, դու սովից զկրտա (Լուսանկարներ)
- Ի՞նչ է պետք Էրդողանին՝ Հայաստանից ազատվելու համար