ՔՊ֊ի վարկանիշը սկսվում ու ավարտվում է Գարիկով

17/12/2019 15:03
ՔՊ֊ի վարկանիշը սկսվում ու ավարտվում է Գարիկով

Լրատվական դաշտը ողողված է տեղեկությամբ, որ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն է դուրս մնացել, մյուս երկուսն անցել են երկրորդ փուլ և կմրցեն  բանավոր քննությանը։
Հիշեցնենք, որ մարզում Լ.Միրզախանյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի դոնորն է ու ողնուղեղը՝ նրա միջոցով են պաշտոն ստանում եւ պահպանում իրենց աթոռները։
Ըստ չար լեզուների, միայն շահը չէ, որ այս երկուսին միավորում է, նրանք նաեւ խիստ մտերմիկ կապերով են կապված, թեեւ, նույն աղբյուրների փոխանցմամբ, նրանք ազգակցական կապեր էլ ունեն։
Հ.Գ. Ի դե, ՔՊ_ի առաջին հաղթանակը եղել է Գարիկ Սարգսյանի շնորհիվ, երբ 2016թ_ի ՏԻՄ ընտրություններին, վերջինս հաղթեց  ՀՀԿ_ական երկար տարիներ աշխատսծ համայնքապետին։ Ստացվում է, որ Գարիկը ՔՊ_ի ինդիկատորն է, եւ Նիկոլի կառավարության ու կադրերի հանդեպ անվստահությունը նորից Գարիկի միջոցով զգացվեց՝ այսօր նա իր <<շոկոլադնիյ զայաց>> _ին(Լիլիթ Միրզախանյանն այս անունը ստացել է դպրոցների տնօրեններից ստացած բոնբոներկանեևի շնորհիվ։ Հեղ.) չկարողացավ պաշտոն տալ, իսկ օրեր առաջ պարտվել էր ՏԻՄ ընտրություններին՝ Տափերականում համայնքապետի նրա թեկնածուն պարտվեց, իսկ Նորաշենի ավագանու անդամների խայտառակ պարտության մասին ողջ հանրապետությունն է քննարկում։