Զինված է շրջում

17/12/2019 11:08
Զինված է շրջում

Կոտայքի մարզի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հրազդանի ԲԿ-ի նորանշանակ տնօրեն՝ Արմեն Հախվերդյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանության բուժ վարչության պետի պաշտոնը, զինված թիկնապահով է շրջում ԲԿ-ում:
-Տեսածից շոկ են ապրում թե բուժ անձնակազմը և թե հիվանդները,-պատմում է մեր աղբյուրը:
Հ.Գ. Ըստ շրջանառվող լուրերի, մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը ԱՆ նախարար Թորոսյանի հետ դեռևս 4 ամիս առաջ է պայմանավորվածություն ձեռք բերել՝ Արմեն Հախվերդյանին Հրազդան ԲԿ-ի տնօրեն նշանակելու համար:
Անի Մադոյան