Ձմեռ Պապն ու Ձյունանուշը՝ Այգեշատում

14/12/2019 17:19
Ձմեռ Պապն ու Ձյունանուշը՝ Այգեշատում

Օրերս, Արմավիրի մարզի միջն. դպրոցում, տնօրինության հրավերքով դպրոց էին այցելել Ձմեռ պապը, Ձյունանուշը և մուլտերի աշխարհի հերոսները, ովքեր զվարճացրել են դպրոցի տարրական դասարանների աշակերտներին:
Ծնողներից մեկի հրավերքով այցելեցինք դպրոց և լսեցինք դպրոցի տնօրեն՝ Նաիրա Հովսեփյանին և ականատեսը դարձանք Ամանորյա հանդեսին:
Տես՝ տեսանյութերը:


Հիշեցնենք, որ Այգեշատի դպրոցը 2012թ-ից ղեկավարում է Նաիրա Հովսեփյանը: Դպրոցի շենքը վերանորոգման կարիք ունի: Վերջին տարիներին, Այգեշատ համայնքի ղեկավար Ռուբիկ Հովսեփյանի նախաձեռնությամբ, 14 մլն դրամի չափով, շենքի մեկ մասնաշենքը վերանորոգվել է իր դասասենյակներով ու համալրվել դպրոցական գույքով:
-Դպրոցի տնօրենն էլ, համայնքապետն էլ ինչքանով  որ հնարավոր է, կարողանում են հասցնել, օգնել համագյուղացիներին,-պատմում էին տեղաբնակները,-դժգոհ չենք:Շատ դժգոհ ենք վարկային կազմակերպություններից, որի տակ ուղղակի ճզմվում ենք,-բողոքում էին այգեշատցիները,-կառավարությունը լուծում պիտի գտնի, այլապես անհնար է այսպես ապրելը,-բողոքում էին մարդիկ: