ԱԱԾ-ն գործ ունի. Շիշ Մելոյի օբյեկտում նշեցին գնդապետի հաղթանակը

14/12/2019 15:38
ԱԱԾ-ն գործ ունի. Շիշ Մելոյի օբյեկտում նշեցին գնդապետի հաղթանակը

Մեր կայքն օրեր առաջ գրել էր, որ ԱՆ մեր լրատուի տեղեկացմամբ, ՀՀ Ոստիկանության բուժ վարչության պետ, գնդապետ՝ Արմեն Հախվերդյանը խոշոր գումար է մուծվել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին՝  Հրազդանի ԲԿ-ի տնօրենի աթոռի համար:
Ահա և տեղի ունեցավ կոռուպցիոն ճանապարհով պաշտոն ստանալու փաստը:

Ամենակոռուպացված գնդապետը, ով Ծաղկաձորում «Պոպոք» ռեստորոնի ետնամասում հյուրատուն է կառուցում: Երեկ, Շիշ Մելոյի օբյեկտում մարզպետի և մերձավորների հետ տոնել է իր նշանակումը  Հրազդանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնում:
Նիկոլի զոմբինե՛ր, իսկ դուք բառաչում եք, թե կոռուպցիա չկա Հայաստանում:

Գուցե դուք ասեք, թե որտեղի՞ց գնդապետ Արմեն Հախվերդյանին այդքան ահռելի գումարներ, որի արդյունքում նա մեծ հյուրանոց է կառուցում Ծաղկաձորի սրտում: Հիշեցնենք, որ Հրազդան ԲԿ-ն ղեկավարում էր Լիլյա Կարապետյանը,ով, ըստ հրազդանցիների, քայլականների հարկման դաշտ չմտավ՝ դառնալով նրանց ոչ ցանկալի մարդը:
Մեզ չհաջողվեց կապվել վերջինիս հետ ՝ մեկնաբանություն ստանալու առնչությամբ:Միայն տեղեկացանք բուժ անձնակազմից, որ Լ Կարապետյանը, վերջինս, ըստ պայմանագրի դեռևս 3 տարի ժամանակ ուներաշխատելու:
Հ.Գ.1 Ուժային կառույցները այս փաստով գործ ունեն անելու: Հանցանք էլ պոզով ու պոչովէ լինու՞մ, հայրենի իրավապահնե՛ր:

Հեղափոխությունն անհապաղ պետք է ազատագրվի այս սովյալ, իշխանությունը բռնազավթածներից, որոնք թե  արատավորում են հեղափոխության վեհ գաղափարն ու թե մի այլ կարգի  չարք են դարձել հայոց պետականության համար՝ խաբկանքի մեջ պահելով միամիտ ժողովրդի լայն զանգվածերին:
Հ.Գ.2 Իր ոտնահարված իրավունքների համար կպայքարի՞ ապօրինաբար աշխատանքից ազատված Լ. Կարապետյանը, թե՝ ոչ, մեզ դեռևս հայտնի չէ:
Անի Մադոյան