«Առաջին հիվանդս սևամորթ էր»,-ասում է 82-ամյա վրացուհի գինեկոլոգը

13/12/2019 12:24
«Առաջին հիվանդս սևամորթ էր»,-ասում է 82-ամյա  վրացուհի գինեկոլոգը

 Արմավիր ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ,82-ամյա՝ Մզիա Դանիել Բեկը, չնայած պատկառելի տարիքին, որպես պրոֆեսիոնալ նեղ մասնագետ, ԲԿ-ի տնօրինության հորդորով  մինչեւ օրս աշխատում է:
-Ամուսնուս՝ բժիշկ-վիրաբույժ Դանիել Բեկի հետ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո Մոսկվայում անգլերեն սովորեցինք և 3 տարի աշխատեցինք Աֆրիկայում,-պատմում է բժշկուհին,-Իմ առաջին կեսարյան վիրահատությունն ուսանել և պրակտիկորեն կատարել եմ Ճապոնիայում ավարտած, գինեկոլոգ՝ Օլորոն Տուբայի հետ՝ Նիգերիայում: Երբ սևամորթ մոր արգանդից դուրս բերեցինք սպիտակ մանչուկի, մտքովս անցավ, որ երեխան սերում է սպիտակամորթից: Երկրորդ վիրահատությունը Օ. Տուբան  թողեց, որ միայնակ վիրահատեմ,-հիշում է վրացուհին,-Խառնվել էր վախս ու անվստահությունս, ինչպե՞ս եմ միայնակ վիրահատելու,մտածում էի ու դողացող ձեռքերով անցա գործի:Վիրահատությունը կատարեցի հավուր պատշաճի: Տանը ամուսինս թերահավատորեն ասաց, որ վաղն այդ հիվանդը չի ապրի և ես նրա մահճակալը դատարկ կգտնեմ: Հաջորդ օրը  գնացի հիվանդասենյակ և ով սարսափ, մահճակալը դատարկ էր:Հարցրեցի, թե որտե՞ղ է հիվանդը:ԻՆձ ցույց տվեցին մահճակալի տակը: Հիվանդս սալահատակին հովանում էր: Ձեռքով կանչեցի, որ դուրս գա, ինձ կողքից բացատրեցին, որ ես իրավունք չունեմ իր կամքին հակառակ գործողություն կատարելու: Նա այնտեղ իրեն լավ է զգում: Դուրս եկա , փառք տալով Արարչին, որ հիվանդս ողջ ու առողջ է և նրա մահճակալը դուրս չեն բերել ու այրել, ինչպես անում են մահացած հիվանդից հետո: Անցել են երկար ու ձիգ տարիներ, սակայն այսօրվա պես հիշում են իմ սևամորթ հիվանդին ու իր սպիտակ նորածնին: Աֆրիկացի գործընկերներս ինձ բացատրեցին, որ բոլոր սևամորթերից սկզբում  սպիտակ մանչուկներ են ծնվում ու հինգ օրվա մեջ սևանում:Ինձ բացատրեցին, որ սկզբում սևանում են ձեռքերը, հետո ոտքերը, դեմքը, իսկ վերջում՝ մեջքը:
-Իմ գործունեության հիսուն ամյակի առթիվ ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հրամանով շնորհվեց Մխիթար Հերացու մեդալ,-պատմում է Մզիա Դանիել Բեկը:Երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնեց ինձ պետական բարձր պարգևը, մի պահ լարվեց իմ վերաբերմունքից, ես դժվարությամբ, հայերենը ծամելով ասացի, որ ես առաջին վրացուհի բժշկուհին եմ, ով ստանում է այս բարձրագույն պարգևը:Կարեն Կարապետյանը լայն ժպտաց ու ամուր սեղմեց ձեռքս: Այդ պահը ուղեղումս դրոշմվել է առանձնահատուկ ու հաճելի  ձևով: Գնահատված լինելը իրոք որ շոյիչ է: Սիրել եմ աշխատանքս ու սիրով կատարել այն:Հազարավոր երիտասարդ կանանց ու մանուկների եմ փրկել,մահվան ճիրաններից ազատել ու կյանք պարգևել:Գիտեք դա էլ մի այլ զգացում է, կարծում եմ աստվածահաճո գործ է:Ես տվյալ պահին ինձ զգում եմ որպես Աստծո միջնորդը:Կներեք, ես կարծես ինձ եմ գովում, այո՞,-հարցրեց բժշուհին՝ ընդհատելով զրույցը:
-Ո՛չ,ո՛չ, շարունակեք՝ ես ուշադիր լսում եմ ձեզ:
-Մի խոսքով, ամուսնացա հայ բժշկի հետ, եկա Արմավիր քաղաք ու մինչ օրս աշխատում եմ, իմ փորձն ու գիտելիքները, խորհրդատվությունները սիրով փոխանցում եմ նորավարտ բժիշկներին: Վիրահատել եմ Մեծամոր քաղաքում, Բաղրամյանում, հիշում եմ մեր հիվանդանոցի գործող տնօրեն՝ Սարգիս Խաչատրյանի խոսքերը, երբ գրկախառնվեց ինձ և ասաց.
-Ինչ լավ է, որ միասին, համատեղ ենք աշխատում,-ավարտեց խոսքը ութսուներկու ամյա բժշկուհին: