Նախագահին տեղափոխել են հիվանդանոց

12/12/2019 16:21
Նախագահին տեղափոխել են հիվանդանոց

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Լուրը հաստատել է Քոչարյանի դատապաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Խուդոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ դեկտեմբերի 11-ին: Նա հիվանդանոց տեղափոխվելու պատճառների մասին չխոսեց, սակայն նշեց. «Նախատեսվում է, որ այնտեղ կմնա մի քանի օր, բայց վերջնական որոշումը բժշկինն է»:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: