Նիկոլի թաթիկը երկարում է

12/12/2019 08:17
Նիկոլի թաթիկը երկարում է

Նախօրեին  վարչապետ Փաշինյանի Գյումրիում արված  հերթական բարբաջանքը, զանգվածային լրատվամիջոցների աչքից կրկին վրիպեց ու գուցե՝ կանխամտածված վրիպում էր դա, քանզի ՀՀ բոլոր լրատվամիջոցները՝ անկախ պոզիցիոն և օպոզիցիոն խրամատներում դիրքավորվելուց, աշխատում են պռոյեկտի համար։
Իսկ ի՞նչ ակնարկեց Հիսուսի՝ առայժմ մակետը.
<<Եթե դու բնակվում ես Ռուսաստանի Դաշնությունում, ապա հողդ կխլենք և կտանք վարձակալության>>։

Առաջին հայացքից թվում է, թե սա խեղկատակի հերթական՝ պուբլիկայի ականջները շոյելու համար արված պոպուլիստական հայտարարությունն էր, բայց՝ առաջին հայացքից...
Իրականում անթրաշ <<պուպուլիստների>> վարչախումբը՝ բազմաթիվ ապօրինի և հակասահմանադրական քայլերից հետո (բավական է հիշել դատարանների ապօրինի շրջափակումը) որոշել է դիմել ամենասարսափելի  քայլին՝ Ձեռք բարձրացնել ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ վրա...
Մասնավոր սեփականություը նշանանկում է՝ ո´չ-պետական, 
ո´չ հանրային սեփականություն, և սա կարող է լինել նաև մարդկանց մի ո՜չ պետական խմբի կամ ո՜չ պետական կազմակերպության սեփականությունը: Ու սրա չափ ու քանակը ոչ մի բանով սահմանափակ չէ:
Չխորանանք տնտեսագիտության օվկիանոսում և միայն հուշենք. պետության և հասարակական կյանքի զարգացման համար թե ի՞նչ արժեք ունի ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, իսկ առավել ևս՝ կապիտալիստական հասարակարգում, ցանկացողները կարող են կարդալ Լոկի, Հյումի, Հայեկի և այլնի աշխատությունները։ Միայն փաստենք, որ կապիտալիստական հարաբերություններ որդեգրած պետության մեջ ձեռք բարձրացնել մասնավոր սեփականության վրա, դա նույնն է, որ արդարը դարձնես անարդար, իսկ բարոյականը՝ անբարոյական՝ պետականորեն հիմք նախապատրաստելով պետության վերացման, իսկ լավագույն դեպքում՝ պետականության կորստի համար։
Ճիշտ է՝ մեր Սահմանադրության մեջ բանդիտիզմի տարրեր մտցված են եղել դեռ  նախկինում՝ պետության կողմից հանրային գերակա շահի համար օտարում և այլն, բայց չմոռանանք, որ այս անբարեխիղճ դրույթի դեմ տարիներ շարունակ պայքարել է նաև <<Հայկական Ժամանակ>> թերթը, որի տերը՝ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ է՝ երկրի ղեկավարը և, փոխանակ այն բանի, որ ջանք չխնայի՝ Սահամանադրությունից հանելու այդ կետը, լրիվ հակառակ խաղեր է տալիս։
Ի՞նչ է նշանակում՝ << Եթե դու Ռուսաստանում ես, առանց քեզ հարցնելու հողդ կվերցնենք և կտանք վարձակալության>> ։
Սա նշանակում է, որ պետությունն իր ցանկությամբ, առանց սեփականատիրոջ իմացության և թույլտվության, վերջինիս պատկանող սեփական գույքը կարող է տնօրինել։
Այստեղ առաջանում են հարցեր.
1. Եթե դա իմ սեփականությունն է, դու ո՞վ ես, որ առանց ինձ հարցնելու իմ սեփականությունը վարձով տաս։
2. Էս ոնց որ ուզում են հողերը տան Լֆիկին ու ուռչո Արոյին, որ պլան ցանեն հա՞
Լա՜վ, ասենք թե մի շվեդ տնկիների բիզնես է ցանկանում  դնել.... տարածքը գնել է և բիզնես նոր պետք է դնի, բայց մի երկու տարի ձգձգվում է։ Հիմա՝ ի՞նչ, շվեդի ձեռքից այդ տարածքը պիտի խլվի հա՞😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂
Նման ոչխար հայտարարություններից հետո, բա Հայաստանում ինչ֊որ մեկը ներդրում կանի՞։
Չի՜ անի։ Նախ, որ չի անի և երկրորդ՝ նման հայտարարությունները շատ կասկածելի են թվում ( եթե հաշվի առնենք նաև վերջին օրերին ջինսի համար ներդրող հուշտ անելը) և տպավորություն է, թե ամեն ինչ հատուկ է արվում, որ ներդրումներ չլինեն։ Իսկ ներդրումներ չլինելու պարագայում, Արցախը շատ արագ Ղրիմ կանեն, իսկ Հայաստանը՝ նույն բախտին կարժանանանա մի փոքր ուշ....
Չնայած՝ սրանց հենց դրա համար էլ բերեցին իշխանության... հե՜նց այդ ծրագիրն իրականացնելու համար։
 Հ.Գ. Բայց ի՞նչու հենց Ռուսաստանում։ Կարող է ես Ղազախստանում եմ😂😂😂
Հ.Գ. Աշխարհում երկու պետություն գիտի՝ Ռուսաստան և Ադրբեջան))
Հ.Գ. Ասում է՝ խի՞ կոլխոզ չեք դառնում😂📢

Աղբյուր