Օհանավանում մանկապարտեզ կգործի

11/12/2019 19:35
Օհանավանում մանկապարտեզ կգործի

Ըստ մեր զրուցակիցների, վերջապես իրականացվեց Օհանավան գյուղի մանուկների երազանքը՝ գյուղի մանկապարտեզը մոտ քսան եւ ավելի տարիներ անց սկսեց իր աշխատանքները։ Մանկապարտեզի վերակառուցման ծրագիրն իրականացվել է 2017թ-ին, Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից։

Համայնքի կողմից ներդրումը կատարվել է տեր եւ տիկին Նուրհան եւ Դորիս Մանուկյանների աջակցությամբ։
-Մանկապարտեզի շահագործումը շատ թեթեւացրեց մեր գործը, երեխաներին էլ չենք տանի այս ու այն համայնքների մանկապարտեզներ։ Երեխաների համար շատ կարեւոր է նախադպրոցական կրթությունը, ինչքան էլ մենք տանը սովորեցնենք ու կերակրենք, միեւնույն է չենք կարող այնպես կազմակերպել երեխաների հանգիստը եւ դաստիարակությունը, ինչպես որ նախատեսված է կրթական ծրագրով։ Բացի այդ՝ մանկապարտեզի վերաբացմանը զուգահեռ զարգանում է նաեւ գյուղը։ Մեր գյուղում նոր համայնքի ղեկավար է ընտրվել՝ կրթված, երիտասարդ ղեկավար է, տարբեր ծրագրերով աշխատում։ Մենք տարբերությունը զգում ենք, եթե ընտրել ենք ուրեմն վստահել ենք։ Միայն վատն այն է, որ էս տարին բարեհաճ չէր մեր նկատմամբ, լավ բերք չհավաքեցինք, այսպիսի տարի վաղուց չէինք ունեցել,-ներկայացնում են օհանվանցիները։