Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

10/12/2019 15:33
Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին


Հարգելի պարոն Քոչարյան,
19 ամիս առաջ մեր երկրում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, թերևս, մի շարք պատճառներով չէին կարող տեղի չունենալ:
Այդ իրադարձությունները եկան ապացուցելու, որ երկրում չկա ոչ միայն գաղափարային և սկզբունքային ընդիմություն, այլ և չկա պատասխանատվությունն իր վրա վերցնող քաղաքական էլիտա:
Մեզ թողեցին անտեր ` և ընդիմությունը և իշխանությունը, դարձրեցին ամբոխ, որի պարագայում ծնվեց և բուռն ծաղկեց ատելությունը, դավաճանությունը և անբովանդակությունը:
Անգաղափար, անբովանդակ, անսկզբունքային, սեփական համոզմունքները հանուն իշխանության դավաճանած անձինք տեր կանգնեցին ժողովրդի ընդվզմանը և արդյունքում ունենք դանդաղ, բայց վախենալու չափ վստահ քանդվող պետականություն:
Բախտախնդիր անգրագետները դարձան տեր ու տիրական` բռնաբարելով օրենքը, ոտնահարելով պետության շահերը, սրի տակ դնելով ազգային արժեքները, քայքայելով պետականության հենասյուները:
Հարգելի պարոն Նախագահ`
Դուք ձեր խոսքում նշել էիք, որ անկախ նրանից, թե որտեղ կլինեք և ինչ կարգավիճակում, թույլ չեք տա, որ վտանգվեն Հայաստանն ու Արցախը:
Եկել է պահը, ու ես կոչ եմ անում, որ Դուք համախբեք ժողովրդին պետականամետ գաղափարախոսության շուրջ:
Այն գաղափարախոսության, որը թույլ տվեց ունենալ Ազգային Ժողով, որում ներկայացված էին բազմաթիվ կուսակցություններ ու անկուսակցական ազգանվեր մարդիկ, թույլ տվեց երկրաշարժից հետո, հետսովետական թալանից քանդված երկիրը վերականգնել,
թույլ տվեց արտաքին պարտքը ՀՆԱ հարաբերակցությունը 46%-ից հասցնել 13%-ի,
թույլ տվեց աճեցնել բյուջեն համարյա 10 անգամ,
թույլ տվեց ունենալ ներգաղթի երեք տարիներ, երբ երեսուն տարվա մեջ ունեցանք` 2100 հոգի, 12500 հոգի, 21700 հոգի թվով ներգաղթ,
թույլ տվեց Սփյուռքի վստահությունը նվաճել ու ներդրումներ ներգրավվել,
թույլ տվեց զարգացնել տուրիզմը` 50.000-ը հասցնելով 600.000-ի,
թույլ տվեց ոչ միայն փակել տարիներով կուտակված աշխատավարձի ու թոշակի պարտքերը, այլ և բարձրացնել,
թույլ տվեց ստեղծել և զարգացնել փոքր ու միջին ձեռնարկատիրությունը,
թույլ տվեց կառուցել ճանապարհներ, թաղամասեր երկրի տարբեր քաղաքներում,
թույլ տվեց ամրապնդել ՀՀ դրամը,
թայլ տվեծ կայացնել բանկային համակարգը,
թույլ տվեց ոչ միայն փակել տարիներով կուտակված աշխատավարձի ու թոշակի պարտքերը, այլ և բարձրացնել,
թույլ տվեց բազում այլ նվաճումներ, թույլ տվեծ մեր գործընկերների հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որի պայմաններում նրանք չէին վաճառում զենք ու զինամթերք մեր հակառակորդին,
թույ տվեց նվազեցնել զոհերը սահմանին. զոհեր` 1998 - 196 հոգի, 1999 - 86հոգի, 2000 - 72հոգի, 2001 - 56հոգի, 2002 - 50հոգի, 2003 - 40հոգի, 2004 - 38 հոգի, 2005 - 47հոգի, 2006 - 33հոգի, 2007 - 31 հոգի...
թույլ տվեց տեղից շարժել Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցությունները` Լիսաբոնյան մոտեցումներից մինչև Մադրիդյան սկզբունքներ, երբ առաջին անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը ամրագրվեց որպես սկզբունք և այլևս անդառնալի ուժ ստացավ,
թույլ տվեց բազմաթիվ երկրների կողմից ճանաչված դարձնել Ցեղասպանությունը,
թույլ տվեց բազում այլ նվաճումներ...
Հանուն այդ գաղափարախոսության, կոչ եմ անում Ձեզ, անկախ նրանից թե որտեղ եք` համախմբեք մեզ:
Մենք հասկանում ենք, որ այն ինչ հիմա կատարվում է` պատերազմ է մեկ մարդու դեմ, ով կարող է ձախողել պետության քանդման նախագիծը, նաև հասկանում ենք, որ ձեր պայքարը օրենքի գերակայությունը երկրում հաստատելու պայքար է:
Սակայն պահը եկել է:
Ինչպես անտեր չթողեցիք երկիրը 1997-ին, այնպես էլ այսօր` անտեր չթողնեք մեզ:
Միգուցե դա Ձեր ճակատագիրն է` ինչպես հայրը իր երեխաներին, քանի տարեկան էլ որ նրանք լինեն, օգնում է, այնպես էլ Դուք` օգնեք մեզ:
Խոսք ենք տալիս, որ կկազմենք այնպիսի ուժ և կկառուցենք այնպիսի հարաբերություններ` թե երկրի ներսում, թե դուրսը, որ համերաշխությունը, համատեղ աշխատանքը, համախմբվածությունը և օրենքը կգերակայեն մեր երկրում:
*Ով համաձայն է այս նամակի բովանդակության հետ, խնդրում եմ` մի կիսվեք, այլ պատճենեք և դրեք ձեր էջերում:
Քրիստինա Նազարյան